Չինաստանից ժամանած ավելի քան 12 հազար մարդ Ռուսաստանում մնում է բժշկական հսկողության տակ՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«01.02.2020-ից Շերեմետևո օդանավակայանում, որը երկրում ներկայում միակն է չվերթներ ընդունում ՉԺՀ-ից, «Ռոսպոտրեբնադզորի» հսկողության ներքո տրամադրվել և պատրաստվել է առանձին տերմինալ: Կազմակերպվել է ՉԺՀ-ից բոլոր ժամանողների լաբորատոր հետազոտություն, նրանց անկետավորում և հանձնում բժշկական հսկողության ըստ բնակության վայրի: 24.02.2020-ի դրությամբ հսկողության տակ է մնում 12 092 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել