168.am-ը գրում է.

Բահրեյնում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 24-ին հայտնել է Բահրեյնի լրատվական գործակալությունը՝ հղում անելով թագավորության առաողջապահության նախարարությանը։

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ հիվանդությունը հայտնաբերվել է Բահրեյնի հպատակի մոտ, որը ժամանել է Իրանից:

Նա, ինչպես նաեւ բոլոր նրանք, ովքեր շփվել են վարակվածի հետ, կարանտինի մեջ են դրվել Մանամայի բժշկական կենտրոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել