«Մուլան»-ի էկրանավորումը դարձել է դասական մուլտֆիլմերի դիսնեյյան ռեմեյքներից առաջինը, որը 13+ վարկանիշն է ստացել ճակատամարտերի տեսարանների պատճառով: Այդ մասին հայտնել է THR-ը։
ԱՄՆ-ի կինոընկերությունների ասոցիացիան (Motion Picture Association of America) ժապավենին շնորհել է PG-13 վարկանիշը, այսինքն՝ դրա բովանդակությունն անընդունելի է համարվում 13-ից ցածր տարիքի երեխաների համար: Դիսնեյյան նախագծերից վերջինն այդ վարկանիշն ստացել է «Կարիբյան ծովի ծովահենները. մեռածները հեքիաթներ չեն պատմում» (2017 թ.) ժապավենը:
Դատելով թրեյլերներից՝ չինական լեգենդի նոր տարբերակն այն աղջկա մասին, որը զինվորագրվում է զառամյալ հոր փոխարեն, մոտ է պատերազմական թեմայով էպիկական ֆանտազիային, ինչպես որ օրիգինալ մուլտֆիլմերի մեծամասնությունը:
Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ 13+ կինոնկարները հաճախ ժողովրդականություն են վայելում նաեւ ընտանեկան լսարանի շրջանում: Նույն վարկանիշն ունեն Հարրի Փոթերի մասին ֆիլմերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: