Այսօր միլիոնավոր չինական ընկերություններ պարզապես կոտորվում են: Չինաստանի կառավարությունը վերջին 30 տարիներին մի քանի անգամ իր րեզերվներից փրկել է բանկերին, նրանք էլ իրենց հերթին ընկերություններին, բայց այս մեկին պատրաստ չէ, և հետագան պատկերացնելը դժվար է:
<Պարզ լեզվով ասած>` Չինաստանանի փուչիկները փչեցին, ժամանակն եկավ, մախաթը խոթեցին, պայթեցրեցին:
Դարերով բրնձի տարեկան ցիկլերով ապրող մշակույթը, վերջում էլ` կոմունիստական մկրտություն ստացած, քառորդ դարի ընթացքին իր չափերով աշխարհի երկրորդ տնտեսությունն էր զարգացրել, և` տակը դատարկ...
Մի խոսքով` <սեզոնային տնտեսությունից> անցնել երկարաժամկետ կապիտալիստական տնտեսությանը կատակ բան չէ. կըկոտորվես, եթե հիմքդ զրոից չսկսես:
Չինաստանից բացի մի շարք այլ երկրներ կան, որոնք նույն կարգավիճակում են: ՈՒղտից իջնել և անմիջապես Մերսեդես նստելը, կամ վրանից դուրս գալն ու երկնաքեր շինելը <ափալ-թափալ> չեն անում: Պետք է նախապես մտածել, թե` <որտեղ են քեզ քցում>:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.zhamkochyan.5/posts/2387139751387265?notif_id=1582480164104821¬if_t=notify_me&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



