Սիրելի ընկերներ,
խնդրում եմ, դադարեք ինձ ուղարկել Արսեն Թորոսյանի ու Ալեն Սիմոնյանի անհեթեթ արձագանքները կորոնավիրոսի խնդրի կապակցությամբ: Չհասկացա, թե ինչու էին ոգևորվել, բայց իրենց պարագայում նորմալ է, որ պարզ, մարդկային մտահոգությունը եւ հստակ ու առարկայական հարցադրումները (որոնք մնացին անպատասխան) «խուճապ տարածելուց» չեն տարբերում:
Այնուամենայնիվ, եթե պնդում են, որ լիարժեք վերահսկում են իրավիճակն ու պատրաստ են հնարավոր վտանգներին, միայն ուրախ եմ: Եվ այս պնդումների ֆոնին հայ-իրանական սահմանը փակելու պահանջը դառնում է անիմաստ, քանի որ Հայաստանի պատկան մարմինները՝ առնվազն նախարարի ու ԱԺ փոխխոսնակի մակարդակով, հավաստիացնում են, որ խնդիրը ուռճացված է և իրենք կիրառում են անհրաժեշտ գործիքակազմ կորոնավիրուսի մուտքը մեր երկիր կանխելու, իսկ հարկ եղած դեպքում ունենք անհրաժեշտ ենթակառուցվածքներ, անձնակազմ ու միջոցներ երկրի ներսում վարակի դեմ կռիվ տալու համար: Հետևաբար, եթե, այնուամենայնիվ, փակեն հայ-իրանական սահմանը կնշանակի, որ մեր բոլոր մտահոգություններն արդարացի էին, իսկ այս պաշտոնյաների հավաստիացումներն ու ինքնագոհ հայտարարությունները՝ սին: