«Ազատություն TV»-ի եթերում փետրվարի 21-ին Կարլեն Ասլանյանի հյուրը Վրաստանում գործող «Ալիք մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն էր: Թեման հիմնականում ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեի շուրջ էր:
Մեկնաբանն իր հարցերում վերաբերմունք էր արտահայտում ու համաձայնում հյուրի տեսակետների հետ. «Դուք նախկինների ականջներն եք տեսնում դատարանի հետևում», «Նախկինների հաշվարկն այն է, որ Փաշինյանը մենակ է, հանրաքվեն ոչ մեկին հետաքրքիր չէ...», «Եթե նախկին իշխանությանը լսենք, 37 թիվն է»: Հյուրն իր հերթին, մեկնաբանն` իր, պարբերաբար հղում էին անում անցյալին, խոսում նաև ատելության մթնոլորտից, սակայն հենց իրենք իսկ ատելություն էին տարածում:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում մեկնաբանին պահպանել մասնագիտական էթիկան: Լրագրողը պարտավոր է չեզոք լինել ու քաղաքական համակրանքները հարց-կարծիքների տեսքով չարտահայտել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MediaAdvocate1/photos/a.673055679775743/930264634054845/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել