Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել է Max Mara իտալական բրենդի աշուն-ձմեռ 2020 տարեշրջանի ցուցադրությանը: Շոուի տեսանյութը զետեղված է հայտնիի պաշտոնական Instagram-օգտահաշվում:

23-ամյա Հադիդը Միլանում կազմակերպված Բարձր նորաձևության շաբաթին հանրության առջև հայտնվել է օրգանզայից կարված սև վերնաշապիկով՝ գրպաններով և ծավալուն թևքերով, որի տակ երևում է նրա կուրծքը: Բացի այդ, մոդելը հագել էր ուղիղ ձևվածքով թավշե անդրավարտիք, որը նրբաքուղերով կապված էր գոտկատեղին:

Մանեկենուհու կերպարը նաև համալրված էր սև ձեռնոցներով և խարսխաձև հյուսվածքով մեծ թևնոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել