Մեր ժողովրդի ու նրա ստեղծած արժեքների հարատևության ձեռքբերումների ու ազգապահպանման գործում անգնահատելի է հայ կանանց դերակատարությունը: Հայոց ընտանիքի ամրությունը, նոր սերնդի հայեցի դաստիարակության ավանդույթը, մայրենի լեզուն ու մեր ժողովրդի ազգային դիմագիծը պահպանվել են առաջին հերթին մեր կանանց նվիրումի ու առաքինության շնորհիվ: Մեր կյանքն այսօր արդյունավորվում և զորանում է այն մեծ ավանդով, որ բերում են կանայք ազգը ավելացնելով, մատաղ սերնդի դաստիարակության և ինքնության կերտման, ընտանիքի ամրության պահպանման ազգանվեր առաքելությամբ:
Ես մաղթում եմ, որ հայ կանայք մշտարթուն նույն նվիրումով, արիական ոգով, քաջառողջ և եռանդաշատ շարունակեն իրենց սուրբ գործը, ծնեն հայ զինվորներ և հեզ ու նազիկ աղջիկներ և իրենց ներդրումն ունենան զորացնելու մեր հրաշք Հայաստան աշխարհը: Համոզված եմ, որ շարունակելու ենք հայապահպան ու ազգապահպան մեր առաքելությունը և մեծացնելու ենք ձեր մասնակցությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր բնագավառներում` ի շահ մեր երկրի ու նրա ժողովրդի: Մեր սահմանների անվտանգության և ամրության մեջ մեծ դեր ունի սահմանամերձ տարածքներում ծնելիության ցուցանիշի բարձրացումը, ազգաբնակչության ավելացումը:
Տաուշի մարզի սիրելի բնակիչներ, Աչաջուր ԱԿ-ի ծննդատունը չի դադարելու գործել, այն գործում է և շարունակելու է գործել, ավելին՝ վերազինվելու է ժամանակակից բժշկական սարքավորումներով: Ամրացրեք մեր սահմանները նոր ծնվող երեխայի ճիչով:
Հ.Գ. Երեխայի ծննդով կյանքը իմաստավորվում է:
#Երջանկությունն այն չէ, թե ինչքան շատ բան ունես, այն է, որ գնահատես ունեցածդ։