Tert.am-ը գրում է.Ալիև-Փաշինյան հանդիպումը ցույց տվեց, որ Ալիևն օրակարգ ունի, Փաշինյանը չունի: Այս մասին այսօր «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի քննարկմանը:

Հրանտ Բագրատյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ խնդրի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին էլ, իսկ դրանից առաջ ասել է, որ Արցախը Հայաստան է և վերջ:

«Դե թող Ալիևի դեմն ասեն, ստացվում է, որ ինքն օրակարգ չունի, մեզ մի բան է ասում, դրսում մի բան, գուցե դուք կասեք, դա դիվանագիտական խելացիություն է, տա Աստված, բայց Ալիևը և՛ ներսում, և՛ դրսում նույն բանն է ասում, ասում է ամբողջ հողերը հետ կտաք Արցախին էլ ինքնավարություն կտանք: Հիմա մենք սրան ի՞նչն ենք պատասխանում: Ալիևն ասաց, որ ուզո՞ւմ եք ինքնորոշվեք, գնացեք ինքնորոշվեք որտեղ ուզում եք, բացի Ադրբեջանից: Մենք էլ սրան պատասխան չտվեցինք, ես էլ իրավունք ունեմ ենթադրելու, որ գործերը լավ չեն: Նման խիստ հարցադրում Ալիևը չի արել հինգ, տասը, տասնհինգ տարի առաջ»,- ասաց նա և նշեց, որ առաջին նախագահն առաջարկել է գնալ փուլային լուծման, երկրորդ նախագահը՝ փաթեթային:

«Իմ կարծիքով, Փաշինյանը շատ նեղն է և լավ էլ, որ վերջերս չի հարձակվում Արցախի իշխանությունների վրա, իմ ենթադրությունն այն է, որ մեր դիրքերը թուլացել են: Եթե Փաշինյանն իմանար, որ Ալիևի պես չեն մտածում Մինսկի համանախագահ երկրները, ես Փաշինյանին գիտեմ, նա ձայնը կբարձրացներ, բայց եղել են փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել իր իշխանավորման ընթացքում, որոնք թույլ են տալիս Ալիևին նման ձևով մեզ դիմել: Ինքը մեզնից խնդրելու բան ունի, մենք խնդրելու բան չունենք, Արցախի հարցը լուծել ենք»,-ասաց նա:

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանից հեռացնելու նպատակի հետևում այլ բան կա: «Ինքը այնպիսի Սահմանադրական դատարան է, երևի, ուզում, որտեղ պրոբլեմ չունենա, ինքը ինչ-որ խոստումներ է տալիս, եթե խոստումներ չէ, ապա ինքը որքան պարզամիտ քաղաքական գործիչ պետք է լինի, որ հանրաքվե անի ինչ-որ մարդու գործից հանելու համար»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել