Հղիությունը չի նվազեցնում սեռական ցանկությունը, սակայն շատերը խուսափում են օրգազմից՝ մտածելով, որ այն կարող է վիժում առաջացնել։ Հղիության ընթացքում սեռական կյանքի, դրա վտանգների, «կարելի»-ի և «չի կարելի»-ի մասին խոսել ենք մեր նախորդ հոդվածներում, այս հոդվածն ինքնին օրգազմի մասին է։
Զգացողություններն ավելի խորն են, քան սովորաբար։ Հղիության ընթացքում արյան շրջանառությունն արգանդում լավանում է, ինչը թույլ է տալիս, որ օրգազմն ավելի ուժեղ լինի։ Հորմոնների դերը նույնպես կարևոր է։ Օքսիտոցին հորմոնը մեծ ազդեցություն է թողնում կնոջ օրգազմի վրա և նպաստում է դրա ուժգնացմանը։
Օրգազմի հասնելը կարող է շատ հեշտ լինել, կարող է և դժվար լինել։ Հղիության ընթացքում արյան շրջանառությունը լավանում է սեռական օրգաններում, այդ պատճառով կինը սովորաբար արագ է հասնում օրգազմի գագաթնակետին։ Այդ նույն հանգամանքը շատերին էլ խանգարում է։ Այդ կապում են այն բանի հետ, որ արգանդը չի կարողնում կրճատվել՝ դրանով պաշտպանելով իր ներսում զարգացող պտղին։
Սեքսի առավելությունները հղիության ընթացքում
Իրականում սեքսը դրական ազդեցություն է թողնում կնոջ ինքնազգացողության վրա։
Պաշտպանում է հարբուխից։ Հետազոտությունները ցույց են տվել, որ օրգազմը բարձրացնում է IgA հակամարմինների մակարդակը՝ լավացնելով իմունիտետը։
Ամրացնում է կոնքի հատակը և արգանդի պատերը, ինչը նպաստում է ծննդաբերությունից հետո արագ վերականգնմանը։
Օգնում է կարգավորել ճնշումը և նվազեցնել սթրեսի մակարդակը։
Մարզում է սիրտը և արագացնում կալորիաների այրումը։
Ինչի՞ց զգուշանալ
Սեռական հարաբերությունը վտանգավոր չէ, բայց ինտենսիվ և խորը ներհրումը ցանկալի չէ։ Եթե կա վաղաժամ ծննդաբերության կամ վիժման վտանգ, և բժիշկը խորհուրդ է տվել առժամանակ դադարեցնել սեռական կյանքը, ապա լսեք նրան։ Պատահում է, որ օրգազմիկ կրճատումը և անգամ կրծքագեղձերի խթանումը հանգեցնում է վաղաժամ ծննդաբերության։