keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Արման Բաբաջանյանը և հայաստանցի տրանսգենդերներ դաշինք են կազմել․ կստեղծվի նոր կուսակցություն

visibility 7087 commentմեկնաբանել

Ամիսներ առաջ մենք գրել էինք, որ Հայաստանում կստեղծվի նոր քաղաքական ուժ, որը փորձելու է եվրոպական արժեքների տարածման դրոշակը իր ձեռքը վերցնել։ Կուսակցության առանցքային դեմքերն են լինելու «Լուսավոր Հայաստանից» հեռացած պատգամավոր Արման Բաբաջանյանը և Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Ըստ Politik.am–ի աղբյուրների՝ նոր կուսակցությունը պաշտպանելու է նաև սեռական փոքրամասնությունների իրավունքները։

Պատգամավոր Արման Բաբաջանյանը կուսակցաշինական աշխատանքները բավական հաջող կերպով առաջ են գնում։ Նրա հետ ինչպես արդեն նշել էինք հույս են կապում տարբեր փոքրամասնություններ։ 

Մեզ հայտնի է դարձել, որ Բաբաջանյանի հետ դաշինք են կազմելու  տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող երկու հասարակական կազմակերպություն։ Նշված կազմակերպությունները բավական ազդեցիկ են Հայաստանցի տրանսգենդերների շրջանում և մեծ կշիռ կհաղորդեն նորաստեղծ կուսակցությանը։

Փորձեցինք պատգամավոր Արման Բաբաջանյանից որոշ պարզաբանումներ ստանալ, սակայն պատգամավորը ի պատասխան ֆեյսբուքյան  հարցման մեզ արգելափակեց ու հնարավորություն չունեցանք պարզելու իր դիրքորոշումը նշմարվող դաշինքի վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝