Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 20-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 20-ի ցերեկը, 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան, ցածրադիր գոտում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի փետրվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.60C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -13.30C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.30C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել