Լավ կլիներ, որ վարչապետի ֆեյսբուքյան էջն այսօր օգտագործվեր Գուրգեն Մարգարյանի սպանության մասին գոնե կարճ 5-րոպեանոց հոլովակ տեղադրելու համար, որտեղ պատմվում ա Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի հերոսացման մասին պաշտոնական և հանրային մակարդակով, և բացատրվեր՝ ինչու, ֆիզիկական անվտանգությունից ելնելով, հնարավոր չէ թույլ տալ վերադարձ նախկին կարգավիճակին և զիջումների գնալ Արցախի հարցում։
Եթե Դանա Մազալովայի՝ Մութալիբովի հարցազրույցը կարող է տեղ գտնել այդտեղ, ապա ինչո՞ւ քարոզչական նպատակով չի օգտագործվում այս հարցում նման հարթակը։ Ալիևը իր թվիթերում սպամ ա անում ամբողջ օրը մեր թեմայով։ Մեզ ի՞նչն ա խանգարում աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնել՝ ով են իրենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել