Ինձ համար բացարձակ միևնույն է, թե ինչ լուծում է ընդունելի Ադրբեջանի ժողովրդի համար։
2004 թվականին այս տականքը սպանեց խաղաղ քնած Գուրգեն Մարգարյանին։ Սպանեց միմիայն հայ լինելու համար։ Սպանեց, որովհետև իր արյունն էր դա պահանջում։ Իրենց բոլորի արյունը...
Ինձ համար միևնույն է, թե ինչ լուծում է ընդունելի այս ժողովրդի համար, որտեղ գերակշռում է արյան քաղցով տառապող բիրտ զանգված։ Զանգված, որ տոնում է այս մարդասպանի հերոսական վերադարձը հայրենիք։
Չկա «կիրթ Ալիև», կա այդ զանգվածի գլխին կանգնած առաջնորդ, որը ամեն գնով սրան վերադարձրեց Հունգարիայից, ներում շնորհեց ու հերոսացրեց... Վճարեց 8 տարի բանտում անցկացրած ժամանակահատվածի աշխատավարձը, բարձրացրեց զինվորական կոչումը, նվիրեց բնակարան... Ստացվեց, որ նա Ադրբեջանի բանակի առաջադրանք է կատարել։
Բաքվում, Սումգայիթում և այլ բնակավայրերում բնակիչները դուրս եկան փողոց՝ տոնելու մարդասպանի վերադարձը հայրենիք, գոչեցին, որ հպարտանում են իրենց հերոսով։
«Հերոսական վերադարձի շքերթին» այս տականքին ուղեկցում էր «տեղական գեղեցկուհին»՝ Ադրբեջանի պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անփոփոխ անդամ Գանիրա Փաշաևան՝ Մեհրիբան Ալիևայի քույրը։
Տոնելով տականքի վերադարձը` «կիրթ Ալիևի» աշխատակազմի հայտարարության մեջ նշվեց, որ «...սաֆարովի նման հերոսները երկրորդ շունչ են տալիս ադրբեջանցի ժողովրդին»...
Ինձ համար միևնույն է, թե ինչ լուծում է ընդունելի այդ մարդկանց համար։ Ես մեր ժողովրդի զավակ եմ։ Հայ եմ։ Մենք հայ ենք։ Այնպիսի հայ, ինչպիսին է Գուրգենը։
Իսկ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում...