Մարտի մեկի գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ։ Սա է հրամայականը։

Արդեն շուրջ 1,5 տարի է, ինչ նախագահ Քոչարյանի և մյուսների գործը քննվում է դատարանում, բայց բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ այս դատական պրոցեսը ոչ թե Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն է ուղղված, այլ ճիշտ հակառակը՝ փաստերի կոծկմանը և պատմության վերաշարադրմանը։

Վերջին շրջանում բազում նոր տեսանյութեր են լույս տեսնում, բայց որևէ բան տեղի չի ունենում։ Յուրաքանչյուր նոր տեսանյութի ի հայտ գալու հետ սպասում էի այդ ողբերգական օրվա տուժածների և զոհերի հարազատների ցասմանը առ այն, որ պետք է անհապաղ նոր գործեր բացվեն։ Բայց արի ու տես, որ իրենք դրա փոխարեն ջանասիրաբար մասնակցում են մի դատավարության, որը որևէ կապ չունի զոհերի հետ։ Մարդկային մակարդակում շատ դժվար է այս ամենը ընդունել և հասկանալ։

Մի բան ակնհայտ է. կա 10 զոհ, և չկա իշխանությունների կողմից որևէ ցանկություն՝ բացահայտելու այդ մարդկանց սպանությունները։ Մնացածը քաղաքական, զավեշտի նմանվող խաղեր են։

Image may contain: text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել