Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Քայա Գերբերը, իր բաժանորդներին ներկայացրել է բաց լուսանկար՝ առանց ներքնազգեստի: Լուսանկարը հայտնվել է աղջկա Instagram-օգտահաշվում: Լուսանկարում 18-ամյա Գերբերը լոգարանում կիսով չափ շրջված կանգնած է հայելու առջեւ՝ կուրծքը ծածկելով ձախ ձեռքով: Նրա վրա միայն գորշ գույնի մարզական անդրավարտիք է: Այս կերպ Գերբերը երկրպագուներին ցուցադրել է իր մի քանի դաջվածքները, ինչպես նաեւ դիմահարդարումը, որն արել է բրիտանացի վիզաժիստուհի Նաոկո Սինցուն, եւ խոնավ մազերի էֆեկտով սանրվածքը, որի հեղինակը Աննա Քոֆոնեն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել