Tert.am-ը գրում է.

Արցախի հարցում Հայաստանի ներսում չի կարող լինել քաղաքական տարակարծություն։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան դեբատին։

Խոսելով Արցախի հարցի բուն կարգավորման մասին՝ Ֆարմանյանը նշեց, որ իր համար անհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն ինչ դիրքորոշում ունի հարցի կարգավորման վերաբերյալ. «Մարդիկ, ովքեր տիրապետում են Արցախի կարգավորման հարցին, գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները ԼՂ հարցի վերաբերյալ սև արկղ են իրենցից ներկայացնում»։

Ըստ Ֆարմանյանի՝ Արցախի հարցում Փաշինյանն անկանխատեսելի է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև Ադրբեջանի համար.

«Այս իշխանությունը չունի տրամաբանված ու կուռ պատկերացում Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։ Մյունխենյան քննարկումները տպավորություն էին ստեղծում, որ մենք գործ ունենք ինչ-որ ֆուտբոլային խաղի հետ։ Ըստ էության՝ հայկական կողմը տրվել է սադրանքին ու համաձայնվել ԼՂ կարգավորման հարցը քննարկել Մինսկի խմբի ձևաչափից դուրս»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել