Պինդ միսն այն չէ, ինչը պետք է դնել սեղանին, սակայն եթե գնել եք այդպիսի միս, ապա պետք չէ հուսահատվել։ Պինդ միսը հնարավոր է փափկեցնել մի խորամանկ միջոցով, որը օգտագործել են մեր տատերը և մայրիկները։ Սակայն այս միջոցը ոչ բոլոր տեսակի մսի համար կարելի է կիրառել։ Այսպես՝ ժամանակն է խոհարարական գիտելիքներն ավելացնելու ևս մեկով։
Մանանեխ օգտագործեք
Մանանեխը ոչ միայն կատարելագործում է ճաշատեսակի համային որակները, այլ նաև փափկեցնում է մսամթերքը։ Որպեսզի ամեն ինչ ստացվի, անհրաժեշտ է, որ սկզբի համար միսը կտրատեք և այն բոլոր կողմերից պատեք մանանեխով։ Գործընթացը բավականին երկար է և ձանձրալի, սակայն այն արժե դրան։ Միսը մանանեխով պատելուց հետո այն դրեք պոլիէթիլենային տոպրակի մեջ և այդպես թողեք 45 րոպե։ Պատրաստելուց առաջ խորհուրդ է տրվում լվանալ միսը։
Գլուխ սոխ օգտագործեք
Հյութալի բանջարեղենը հենց այնպես չեն ավելացնում մարինադի մեջ, սակայն գլուխ սոխն ինքն իրենով էլ է շատ լավ փափկեցնում խոզի և տավարի միսը։ Ամենապարզ բանը, որը կարելի է անել, միսը տեղադրել օղակներով կտրտված սոխով լցված կաթսայի մեջ, լավ խառնել այն և այդպես թողնել 1.5-2 ժամ։
Կիտրոնի հյութ
Կիտրոնը նույնպես փափկեցնող հատկություններ ունի։ Մարինադ պատրաստելիս ոչ մի դեպքում այն չխառնեք քացախի հետ։ Ավելի լավ է ընդհանրապես հրաժարվեք քացախից, քանի որ այն միսը ոչ թե փափկեցնում է, այլ ավելի պնդեցնում։ Հարկավոր է 100 մլ կիտրոնի հյութը խառնել 1 լ ջրի հետ։ Միսը թրջել այս լուծույթի մեջ և այդպես թողնել 1.5-2 ժամ։ Պատրաստելուց առաջ միսը լվանալ պետք չէ։