Armenpress.am-ը գրում է․

Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին փետրվարի 18-ին պաշտոնապես հաղթող Է հայտարարվել պետության ղեկավարի ընտրություններում: Այդ մասին հայտնել Է Ariana News աֆղանական հեռուստաալիքը, որը հեռարձակել Է երկրի Անկախ ընտրական հանձնաժողովի (ԱԸՀ) նախագահ Խավա Ալամ Նուրիստանիի մամուլի ասուլիսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտարարել Է ԱԸՀ-ի ղեկավարը, «երկրի նախագահի ընտրություններում, որոնք կայացել են 2019 թվականի սեպտեմբերին, ձայների հաշվման վերջնական արդյունքները վկայում են, որ դրանցում հաղթանակ Է տարել Աշրաֆ Ղանին»:

Ամփոփիչ տվյալների համաձայն, Ղանին ստացել Է ընտրողների ձայների 50,64 տոկոսը, նրա օգտին քվեարկել Է երկրի ավելի քան 923 հազար քաղաքացի:

Երկրորդ տեղում հայտնվել Է երկրի վարչապետ Աբդուլա Աբդուլան, որը հավաքել Է ձայների 39,52 տոկոսը: Աֆղանստանում նախագահական ընտրությունները կայացել են 2019 թվականի սեպտեմբերի 28-ին:

Ձայները հաշվելիս առաջին անգամ կիրառվել են կենսաչափական տեխնոլոգիաներ, ինչի հետեւանքով ընտրությունների արդյունքների ամփոփումը ձգձգվել Է մի քանի ամիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել