Tert.am-ը գրում է.

Լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան, թե արդյոք իշխանությունը շահո՞ւմ է, թե՞ տուժում այն փաստից, որ որևէ քաղաքական ուժ չի միանում «Ոչ»-ի շտաբին՝ իմքայլական Արուսյակ Ջուլհակյանը  համզմունք է հայտնել, որ  ՀՀԿ-ն մասնակցում է քարոզարշավին «գուցե առաջին հայացքից իբր չեզոք թվացող դեմքերով»: «Ակնհայտ է, թե ովքեր են կանգնած այդ անձանց շրջանակում, ակնհայտ է, որ, այսպես ասած, իրավաբանները պարզապես անկախ փորձագետներ չեն, քանի որ այդ անձանց մի մասին մենք տեսել ենք կոնկրետ ճամբարներում, կոնկրետ գործունեություն ծավալելիս։ Այդ մարդկանց մի մասը դեռ շարունակում է կոնկրետ քաղաքական ուժի կամ ուժերի շահեր սպասարկել»,-մասնավորապես` ասել է պատգամավորը՝ միաժամանակ պնդելով՝ ՀՀԿ-ն պարզապես սարսափում է այն մտքից, որ վերջին բաստիոնը, որ կարող էր իր համար վերջին պաշտպանության հանգրվան դառնալ, կարող է կորցնել։

Իրականում Ջուլհակյանի հայտարարությունն ի ցույց է դնում մի շատ կարևոր իրողություն. ՀՀԿ-ն շարունակում է հանդիսանալ իշխանական քարոզչության կարևոր մաս՝ պայմանավորված մի իրողությամբ, որ հրաշքներ ոչ բոլոր ոլորտներում հնարավոր եղավ իրականացնել ու որ շատ քաղաքացիներ դա արդեն սկսել են նկատել: Ուստի ստեղծվել ու պահպանվում է չարի կերպարը, որի դեպ պայքար պետք է տարվի ու ու ՀՀԿ բրենդն, այսպես ասած, էքսպլատացվում է ներկա իշխանության կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել