Նիկո´լ, խաղաղություն պարտադրում են, խաղաղություն չե´ն մուրում։
Մեր պետությանը և ազգին պետք է հաղթանակածի հոգեբանությամբ առաջնորդ, ոչ թե «խաղաղասեր», ում համար նույն հարթության վրա են հայի ու ադրբեջանցու շահերը: Առաջնորդ, ում համար իր ազգի և պետության շահերն են առաջնային, ոչ թե հակառակորդի:
Իսկ միջազգային հանրության օրակարգի հարց պետք է դարձնել Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Արցախի էթնիկ տերերը՝ ՀԱՅԵՐՆ ԵՆ, ովքեր 30 տարի առաջ, ագրեսոր ադրբեջանի կողմից ենթարկվեցին բռնությունների: Արցախի ժողովուրդը, համայն հայության հետ միասին պաշտպանեցին իրենց հողը, պաշտպանեցին իրենց գոյության իրավունքը, պաշտպանեցին իրենց հայրենիքը, պաշտպանեցին իրենց ինքնորոշման իրավունքը: Եվ այսօր՝ միակ առաջնային հարցը, ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, Արցախի Հանրապետության ճանաչումն է: Միայն այս կետից կարելի է խոսել ադրբեջանի հետ, միայն այս դիրքերից կարելի է քննարկել հարցերը: Սա մեր անվտանգության ամենակարևոր դիրքն է, սա մեր հաղթանակն է: Արցախը, երբե´ք չի լինելու ադրբեջանի կազմում և վե´րջ։
Հ.Գ. Հաղթանակը զիչում են միայն հիմարները և դավաճանները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել