Մյունխենում այսօր կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճ հանդիպումը (նկ.1):

Իլհամ Ալիև հանդիպման ընթացքում հնչեցրեց մի շարք կեղծ թեզիսներ, որոնցով փորձեց խեղաթյուրել իրականությունը՝ շուռ տալով ամեն ինչ 180 աստիճան, և դրանով հիմնավորել իր երկրի ագրեսիվ և ցեղասպան քաղաքականությունը:

Այդ ամենին Հայաստանը ներկայացնող կողմը կետ առ կետ պետք էր փաստերով հստակ պատասխան տար, որպեսզի կողմնակի դիտորդի համար չստեղծվեր տպավորություն, որ Ալիևը խոսում է փաստերի լեզվով, իսկ Հայաստան, տարաբնույթ խոսքեր ասելով, փորձում է արդարանալ՝

Եվ այսպես՝

1) Տարածքային ամբողջականության վերաբերյալ՝

Ալիևը իր խոսքի սկզբում նշեց, որ քանի որ ամբողջ աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա դրանից հետևում է, որ Ղարադաղը միջազգայնորեն ճանաչված է դե յուրե Ադրբեջանի մաս:

Պատասխան այս պնդմանը՝

Միջազգային հանրությունը ճանաչում է աշխարհի բոլոր երկրների տարածքային ամբողջականության (անկախ նրանց ճանաչված կամ չճանաչված լինելու), և դա ավտոմատ կերպով չի՛ նշանակում տվյալ երկրների կողմից հռչակած սահմանների և տարածքների ճանաչում: «Տարածքային ամբողջականության» սկզբունքը դա միջազգային իրավունքի սկզբունք է, որի համաձայն պետության տարածքը մեկ այլ պետության կողմից ռազմական ուժի կիրառմամբ կամ այլ ոտնձգության հետևանքով (այսինքն՝ ագրեսիայի հետևանքով) չի կարող փոփոխվել (ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4 կետ): (Հղումն՝ այստեղ)

Այս միջազգային սկզբունքը պետք է պահպանվի բոլոր երկրների նկատմամբ, և դրա պահպանման համար հակամարտող կողմերը 1994-1995թթ.-ին կնքեցին անժամկետ, եռակողմ հրադադարի պայմանգիր:

Ներկայումս այս սկզբունքի պահապանումը և իրագործումը նշանակում է, որ հակամարտության բոլոր 3 կողմերը՝ Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը, պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը ուղղված կլինի հակամարտության մյուս կողմ հանդիսացող պետության ազգային միասնականության և տարածքային ամբողջականության (ներկայիս դե ֆակտո տարածքի) մասնակի կամ ամբողջական խախտմանը:

Իսկ ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության տարածքի և սահմանների միջազգային դե յուրե (իրավական) կարգավիճակին, ապա այն համարվում է վիճելի տարածք, որի դե յուրե կարգավիճակը հետագայում պետք է որոշվի իրավական ուժ ունեցող կամարտահայտության արդյունքով (հանրաքվեի միջոցով): Ահա դրա մասին ուղիղ կերպով ասվում է ՌԴ-ի ԱԳՆ-ի հայտարարությունում՝

Նաև՝ այն փաստը, որ բանակցությունների ընթացքում միշտ քննարկվել է նաև կարգավիճակի հարցը ևս փաստում է այդ տարածքի դե յուրե վիճելի լինելու մասին:

Ավելի մանրամասն այս մասին կարող եք ընթերցել ահա այս հոդվածում՝
http://geoclub. info/nagornyj-karabax-glazami-mirovogo-soobshhestva/

Այստեղ նաև պետք էր զարգացնել թեման, և անցում կատարել և ասել միջազգային մեկ այլ՝ ազգերի (ժողովուրդների) իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի մասին: Պետք էր նշել, որ հակամարտության հիմքում ընկած է ոչ թե տարածքային վեճ, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի իրացման ձգտումը և Բաքվի կողմից դրան ագրեսիայով պատասխանելը և ցեղասպան քաղաքականություն վարելը՝ Սումգաիթում, Բաքվում, Գանձակում, Շահումյանում, Նախիջևանում և բուն Արցախում:

Պետք էր նաև նշել, որ ՄԱԿ-ի կանոնադրությունում նշվում էր այն նպատակները, որոնց իրագործման համար պետք է պահպանվեն 2-րդ հոդվածում թվարկված սկզբունքները (այդ թվում տարածքային ամբողջականության սկզբունքը): Եվ այդ նպատակների մեջ ի թիվս այլոց նշվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին (և չկա ոչ մի խոսք տարածքային ամբողջականության մասին): Այսինքն՝ տարածքային ամբողջականության և այլ սկզբունքի պահպանումը իմաստը հոդված 1-ում նշված նպատակների իրագործումն է, որոնց թվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: (Հղումն՝ այստեղ):

Իսկ Արցախի բնակչությունը բազմիցս (դեռևս 1918-1921 թթ.-ին) իրացրել է իր «ինքնորոշման իրավունքը», ներկայիս հակամարտության փուլում դա արտահայտվել է 1991թ-ի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով, 2006թ-ի դեկտեմբերի 10-ի, 2017թ.-ի փետրվարի 10-ի սահմանադրական հանրաքվեով:

Ուստի՝ հակամարտության լուծման գործնթացում Արցախի Հանրապետության ճանաչումը կլինի «ինքնորոշման իրավունքի» իրագործում: Այսինքն՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

2) Պատմական տեսանկյունից`

Ալիևը նշեց Ղարաբաղյան խանության մասին, և դա ներկայացրեց պատմական փաստարկ առ այն, որ Ղարաբաղը իբր միշտ եղել է ադրբեջանական տարածք և այնտեղ իբր հայեր չեն բնակվել:
=========================

Պատասխան այս պնդմանը՝

Այստեղ պետք էր նշել հայկական 5 Մելիքությունների մասին, և որ Արցախում հիմնական բնակչությունը հայերն էին, իսկ Ղարաբաղյան խանությունը ստեղծվել է հայերի կողմից թուրքական քոչվոր Ջավանշիր ցեղին Արցախ հրավիրելու արդյունքում: Եվ հղում անել օրինակ՝ հետևյալ գրքի վրա՝ Бутков П. Г. "Материалы для новой истории Кавказа, с 1722 по 1803 год." - СПб., 1869. (նկ 2.և նկ. 3) և ցիտել այդտեղից վերևում բերված բնդումը փաստող որոշ հատվածներ: Կամ կարելի էր հղում անել արքայազն Պատյոմկինի ուղղված Սուվորովի նամակը (նկ. 4): Նաև նույն փաստը կարելի է կարդալ վրացական աղբյուրներում:

Եվ վերջում կարել էր մեջբերել Ադրբեջանի պատմագրության հայր՝ Աբաս-Կուլի-Աղա Բակիխանովի 1841թ-ին գրված և 1991թ-ին Բաքվում վերահրատարակված «Гюлистан и Ирам — История восточной части Кавказа» աշխատությունը, որտեղ հեղինակը փաստում է, որ թուրքական քոչվոր ցեղերին հատուկ բնակեցրել են հայկական հողերի վրա և հետագայում նրանցից են առաջացել՝ Ալիևի կողմից այդպես շատ սիրված, Խաները (նկ.5 և նկ.6).

Այստեղ կարող եք տեսնել մի քանի տասնյակ այլ միջազգային աղբյուրներից բերված ապացույցներ Արցախի հայկական լինելու վերաբերյալ: (Հղումն՝ այստեղ):

3) Երևանի վերաբերյալ՝

Ալիևը պնդում է, որ 1918թ.-ին Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը ընդունել է փաստաթուղթ, ըստ որի իբր Երևանը փոխանցել է Հայաստանին որպես բարի կամքի դրսևորում, որ վերջինս ունենա մայրաքաղաք:
======================

Պատասխան այս պնդմանը՝

1918 թ.-ին ստեղծված Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն (ԱԺՀ)՝ դա պանթյուրքիստական պրոյեկտի մի մաս էր, որը ստեղծվել էր Օսմանյան կայսրության (Թուրքիայի) կողմից, և իր հստակ դերը ուներ հայոց ցեղասպանությունը իրականացնելու ծրագրում: Դրա մասին փաստում է ինչպես Թուրքական գեներալ Նուռի փաշայի 4000-ոց զորքով առկայությունը Գանձակի տարածքում, այնպես էլ Իրանի կողմից 1918թ.-ին Օսմանյան կայսրությանը հղած բողոքի նոտան, առ այն որ նրանց կողմից ստեղծվում է մի Ադրբեջան անունով պետություն, որը մինչ 1918թ.-ը գոյություն չի ունեցել (նկ. 7):

Եվ այդ արհեստական պետության ստեղծման առաջին օրերին Ադրբեջանի իշխանությունները հավակնություններ էին ներկայացնում Հայաստանի ամբողջ տարածքի նկաատմամբ (դրա մասին են վկայում իրենց կողմից այն ժամանակ հրապարակված քարտեզները)՝ ակնկալելով թուրքական զորքերի կողմից մոտալուտ Երևանի գրավումը (թուրքական զորքերը այդ պահին արդեն իսկ հասել էին Գյումրի): Սակայն՝ հայկական զորքերին հաջողվեց 1918թ-ի մայիսին Սարդարապատում, Բաշ Ապարանում ու Ղարաքիլիսայում ջարդել թուրքերին և հետ մղել, ինչի արդյունքում թուրքերը համաձայնվեցին պայմանագիր կնքել Հայաստանի իշխանությունների հետ՝ ճանաչելով Հայաստանի անկախությունը: Սա ստիպեց Բաքվին հրաժարվել իր որոշ հավակնություններից և համակերպվել, որ հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ Երևան մայրաքաղաքով: Եվ սա Ալիևը այսօր փորձում է ներկայացնել որպես Երևան քաղաքի նվիրում Հայաստանին: Նման կերպ (աբսուրդի ժանրից) կարող եք այսօր ընդունել որոշում, որ Ադրբեջանը հավակնություն չունի Նյու Յորքի նկատմամբ, և 100 տարի հետո հղում արեք դրան և պնդեք, որ Նյու Յորքը Ադրբեջանը նվիրել է ԱՄՆ-ին:

4) 1921 թ.-ի բոլշևիկյան կուսակցության կովկասյան բյուրոյի որոշման մասին՝

Ալիևը պնդում է, որ այդ որոշման մեջ օգտագործված է «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու մասին» և շեշտադրում է անում «թողնել» բառի վրա, փորձելով դրանով ստեղծել մարդկանց մոտ կեղծ տպավորություն, որ իբր մինչ այդ էլ՝ 1918-1921 թթ.-ին Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանի կազմում: ======================

Պատասխան այս պնդմանը՝

Ալիևին պետք է հիշեցնել, որ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն (ԱԺՀ) գոյություն է ունեցել 1918թ.- մայիսի 28-ից մինչև 1920 թ.-ի ապրիլի 28-ը և այդ ողջ ժամանակահատվածում նրան չի հաջողվել հաստատել իր տիրապետությունը Արցախի նկատմամբ, ինչպես նաև չի հաջողվել ունենալ հստակ կայուն սահմաններ և տարածք: Այս պետության արհեստածին լինելու և այլոց կողմից կառավարվող լինելու մասին է փաստում Դենեկինի «Очерки русской смуты, Том 4» գիրքը (նկ. 8). Իսկ այն, որ Ադրբեջանը չի ունեցել հստակ սահմաններ փաստում է Ազգերի Լիգայի կողմից 1920թ.-ի նրա անդամագրման հայտի մերժման որոշման մեջ բերված հիմնավորումը (նկ. 9): Իսկ Լեռնային Ղարաբաղի հանդեպ տիրապետումը Հայաստանը կորցրել է 1920թ.-ի օգոստոսին, երբ արդեն գոյություն չուներ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը: 1920թ.-ի օգոստոսին բոլշևիկյան ուժերը գրավեցին այդ տարածքը, սակայն նույնիսկ դրանից հետո Հայաստանի հետ կնքվող պայմանագրում (նկ. 10 և նկ. 11) նշվեց, որ իրենց կողմից այդ ՎԻՃԵԼԻ տարածքների գրավման փաստը չի նշանակում, այդ տարածքների Դե յուրե փոխանցում Ադրբեջանի ՍՍՀ-ին և կարգավիճակի հարցը պետք է լուցվի հետագայում բանակցությունների արդյունքում:
Այնուհետև՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո Ադրբեջանի ՍՍՀ-ի կողմից ընդունվել է որոշում և բազմիցս դրա մասին հայտարարվել, որ հարցի արդարացի լուծումը դա վիճարկելի տարածքների վերադարձն է Հայաստանին: Դրա հիման վրա էլ Հայաստանը ընդունել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորման որոշում (նկ. 12), իսկ 1921թ.-ի հուլիսի 4-ին բոլշևիկյան կուսակցության կովկասյան բյուրոն ևս որոշում է ընդունում փոխանցել Հայաստանի ՍՍՀ-ին 1920թ-ի օգոստոսին իրենց կողմից գրաված Լեռնային Ղարաբաղի տարածքը (նկ. 13 և նկ. 14):
Սակայն՝ այդ որոշումը ընդամենը 1 օր հետո Ստալինի միջամտության արդյունքում փոխվեց, և Լեռնային Ղարաբաղը մնաց Ադրբեջանի ՍՍՀ-ի կազմում:

Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի երբեք չի եղել անկախ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն կազմում, այն 1920թ-ի օգոստոսին գրավվել է բոլշևիկների կողմից, բռնի ուժով դե ֆակտո միացվել Ադրբեջանի ՍՍՀ-ին (որը անկախ պետություն չէր հանդիսանում), իսկ 1921թ.-ին բոլշևիկյան կուսակցության կովկասյան բյուրոն որոշել է ԼԵռնային Ղարաբաղի դե յուրե կարգավիճակը (որը միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական էր, որովհետև մի երկրի կուսակցաական մարմին չի կարող որոշել իր կողմից գրավված այլ երկրների տարածքներին վերաբերվող հարցերը և դա չի կարող համարվի օրինական):
Այդ որոշման մեջ օգտագործվել է «թողնել» բառը որովհետև 1920թ-ի օգոստոսից այն արդեն իսկ դե ֆակտո (ոչ դե յուրե) գտնվում էր Ադրբեջանի ՍՍՀ-ի կազմում (այլ ոչ թե անկախ ԱԺՀ-ի):

Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի գտնվել անկախ Ադրբեջյանի կազմում՝ ոչ 1918-1920թթ.-ին, ոչ էլ առավել ևս 1991թ-ից հետո: Իսկ 1920-1991թթ-ին չի եղել անկախ Ադրբեջան պետություն:

Ավելի մանրամասն այս ժամանակահատվածի վերաբերյալ՝ այստեղ, այստեղ և այստեղ:

5) Ագրեսյաի մասին՝

Ալիևը պնդում է, որ Հայաստանը 1991թ.-իրագործել է ագրեսիա Ադրբեջանի դեմ:
======================

Պատասխան այս պնդմանը՝

Պետք է հղում անել 1974թ.-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված «ագրեսիայի» սահմանմանը և ցույց տալ, որ հարձակումը չճանացված Հանրապետության վրա ևս հանդիսանում է ագրեսիա: Այնուհետև բերել հետևյալ հղման մեջ նշած փաստերը և ապացուցել, որ Ադրբեջանն է հանդիսացել ագրեսիայի կողմ: Եվս մեկ անգամ նշել Սումգաիթի, Բաքվի, Մարաղայի, Շահումանի և այլ վայրերում հայերի ցեղասպանություն իրականացնելու փաստի մասին: Նաև նշել հայկական հարյուր հազարավոր փախստականների մասին և ասել, որ Ալիևը ուռճացնում է ադրբեջանցի փախստականների թիվը կրկնակի:

Իրավական այլ հարցերի շուրջ բերված է հոդվածի մյուս մասերում՝ այստեղայստեղ, այստեղ և այստեղ:

6) Խոջալուի դեպքերի վերաբերյալ՝

Ալիևը պնդում է, որ դա հայերի կողմից իրականցված ցեղասպանություն էր:
======================

Պատասխան այս պնդմանը՝

Առկայ է բազում ապացույցներ՝ հերքող այդ հայտարարությունը: Եվ պետք չէ միայն նշել Մուտալիբովի խոսքեր, ով՝ իմիջայլոց մինչէ 2010 թ.-ը հերքում չի տվել և չի հրաժարվել իր խոսքերից: Նա սկսեց հրաժարվել իր խոսքերից միայն երբ ցանկություն հայտնեց վերադառնալ Բաքու և ստացավ դրա թույլտվությունը: Այս ֆիլմում բերված է բավականին մեծ ապացուցողական բազա, որը հերքում է Ալիևի պնդումը Խոջալույում կատարված վերաբերյալ:

Ֆիլմից բացի կան նաև շատ գրքեր և հոդվածներ, որտեղ բերված են էլ ավելի շատ փաստեր:

7) ՄԱԿ-ի 4 բանաձևերի վերաբերյալ՝

Ալիևը պնդում է, որ այնտեղ նշված է Հայաստանի ագրեսոր լինելու մասին և պահանջում է անհապաղ հայկական զորգերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղից: Նաև նշում է որ 27 տարի է Հայաստանը չի կատարում այդ բանաձևերի պահանջները:
======================

Պատասխան այս պնդմանը՝

Այս սուտ պնդման պատասխանը բավական լավ և փաստարկված տվել է Սերժ Սարգսյանը 24. 09. 2014թ-ին հենց ՄԱԿ-ի ամբիոնից՝

8) Ստեփանակերտի պատմական հայկական անուն չունենալու վերաբերյալ
======================

Պատասխան այս պնդմանը՝

Ստեփանակերտը որպես բնակավայր ձևավորվել է 19-րդ դարի սկզբին՝ հայկական Վարարակն գյուղի տեղում, որը գտնվում է քաղաքի ներկայիս տարածքում։

Ահա այս փաստարկներից գոնե մի մասը պետք է բերվեր՝ ի պատասխան Ալիևի կողմից հնչեցվող ստի ու ապատեղեկատվությանը:

Եվ վերջում՝ մոդերատորի այն հարցին, թե հակամարտության լուծմանը նպաստող ինչ քայլեր կցանկանար տեսնել Հայաստանը միջազգային հանրությունից, պետք է նշվեր Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչում, Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին հասցեական գնահատական տալ, դատապարտել ադրբեջանական կողմից հակամարտության պատմության և հակամարտության էության խեղաթյուրումը, դատապարտել Բաքվի կողմից հայատացության քարոզը և բացառել հակամարտության ռազմական լուծումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել