Ոչ ոք չի կարող ուղղակի հող տալ, բայց կարող է պայմաններ ստեղծել դրան:
Այդ պայմաններից առանցքայինը բանակի թուլացումն է:
Վերջին ոչ մարտական զոհերը և ինքնասպանության դեպքերն ուղղակի կապ ունեն դրա հետ:

Ուրեմն զինվորներն ավելի են զգաստանում «պինդ ձեռքից», քան բանակային կանոնադրությունից:
Բանակում կան սպաներ որոնք այդ «պինդ ձեռքի» դերն էին տանում, հիմա այդ սպաներից գրեթե բոլորի վրա քրեական գործեր կան հարուցված, օրենքը չի թողում «պինդ ձեռքը», բայց «չոր» օրենքով շարժվելն էլ մեր բանակում գործնականում անհնար է, ով ծառայել է կհասկանա, որ այդ դեպքում, մի շաբաթվա ընթացքում ութսուն հոգանոց վաշտի կեսը կգտնվի կալանքի վայրում:
«Պինդ ձեռքի» բացակայությունը և «չոր» օրենքի անհնարինությունը ցավոք սրտի բերում է, ոչ մարտական զոհերի, ինքնասպանությունների շարքի..

Ցավակցում եմ մահացած զինծառայողների հարազատներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել