Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայում տարեցտարի ավելանում է ծեր բնակչության թվաքանակը։ 2010-2018թթ․ ընթացքում ծեր բնակչության աճը կազմել է 1․18 տոկոս։

Թուրքիայում մամուլի վերլուծությամբ զբաղվող «Ajans Press» գործակալությունը, հիմնվելով ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների վրա, տեղեկացնում է, որ ամենից շատ ծեր բնակչության աճ է գրանցվել Զոնգուլդակ, Յոզգաթ, Ադանա, Աղրը, Ադըյաման, Աքսարայ, Թոքաթ և Իգդիր նահանգներում։

Նշված ժամանակահատվածում ծեր բնակչության թիվը նվազել է Թուրքիայի միայն մեկ նահանգում՝ Գյումուշհանեում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել