Դիտեցի Պապիկյան Սուրենի «զրույցը» զինվորական ժամանակ իր դատվածության մասին։ Բուն միջադեպի մասին անիմաստ եմ համարում խոսելը, այստեղ ուրիշ բան ա հետաքրքիր։ Սուրենն ասում է, որ ինքն իր դատված լինելու տեղեկությունը չի թաքցրել, դա գաղտնիք չի եղել, ասում է՝ իր հայրենի Ստեփանավանում հայտնի բան է, շատերը գիտեն նաև իր ուսանողական շրջապատում։ Այսքանն ասելուց ու բուն միջադեպի թեման ավարտելուց հետո Պապիկյանը, չգիտես ինչու, կտրուկ փոխում է խոսքի տրամաբանությունը, հայտնում է, որ այս տեղեկությունը անձնական գաղտնիք է, ու որ այդ գաղտնիքը լրագրողին է փոխանցվել հստակ մարդկանց միջոցով։ Ասում ա՝ որոշ մարդիկ իրենց գործն անելու փոխարեն իմ վրա դոսյե էին հավաքում ու հետո էլ պատվից են խոսում։ Փաստացի ակնարկում ա, որ Վանեցյանն ա այս տեղեկությունը հավաքագրել ու իր միջոցով է այն փոխանցել լրագրողին։
Գիտեք, ես համարում էի, որ Պապիկյանը մեջներից խելքը գլխին տղերքից ա, էն, որ չափի մեջ միշտ, համեստ, առանց ինչ-որ ավելորդությունների։ Պարզվում ա՝ չէ, ուղղակի պասիվ ա ինքը, թե չէ որ ակտիվանում ա, մնացածից պակաս չի տուֆտում։
Սուրեն, մինչև լայվ մտնելը դու ինքդ քեզ համար հստակեցրու՝ հիմա դա գաղտնի՞ ինֆորմացիա էր, որը կարող էր ունենալ միայն ԱԱԾ տնօրենը, թե՞ քո հայրենի Ստեփանավանում ու ուսանողական շրջանակներում շատերը գիտեն, ու դա ամենևին էլ գաղտնի տեղեկություն չէ։
Հ.Գ. Դու հո դեբիլ չես, արա։