Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում մինչ բանակցությունները սկսելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով, որը տեղադրված է ինչպես վարչապետի, այնպես էլ Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքէջում:

Հետաքրքրականն այն է, որ վարչապետ Փաշինյանի աշխատակազմը սղագրված տեքստում նպատակահարմար չի համարել ներառել Մերկելի այն խոսքերը, որոնք իրենց համար ընդհանրապես ձեռնտու չեն:

Գերմանիայի կանցլերը, խոսելով Հայաստանի իրավական համակարգում ակնկալվող փոփոխությունների մասին, մասնավորապես նշել է (մեջբերում եմ Մերկելի խոսքերը, որի տեքստը տեղադրված է Գերմանիայի կառավարության էջում). «…Մեծ փոփոխություններ են ակնկալվում նաև իրավական համակարգում, որը պետք է ընթանա անպայման Վենետիկի հանձնաժողովի ուղեկցությամբ: Մենք, բնականաբար, հույս ունենք, որ Հայաստանն այս հարցում կհաջողի։ Դա այդքան էլ դյուրին գործընթաց չէ» (… Es gibt auch einen großen Erneuerungsprozess, insbesondere auch begleitet durch die Venedig-Kommission, zum Beispiel im juristischen System. Wir wünschen natürlich, dass Armenien hier sehr erfolgreich sein wird; denn das ist ja kein ganz einfacher Prozess):

Մերկելի խոսքում նշված Վենետիկի հանձնաժողովի մասին ակնարկը բացակայում է վարչապետի պաշտոնական կայքէջում տեղադրված տեքստից: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ: Նմանատիպ սղագրված տեքստերի ականատեսն ենք դառնում արդեն որերորդ անգամ: Հետաքրքիրն այն է, թե որքան են մեր իշխանությունները դեռ այս ձեռագրով առաջ շարժվելու:
Սա արդեն ոչ միայն անհարգալից վերաբերմունք է իրենց պաշտոնների, այլ նաև ողջ ժողովրդի նկատմամբ:

Բա էլ ո՞ւր մնաց իրենց, այսպես կոչված, թափանցիկ գործելաոճը…

Կից նյութն այստեղ՝ Pressestatements von Bundeskanzlerin Merkel und dem Ministerpräsidenten von Armenien, Nikol Paschinjan:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել