Զավեշտալի է, բայց փաստ. իբր ամենակուռ գաղափարախոսություն ունեցող ՀՀԿ-ն փաստացի դրսևորում է ամենաապակողմնորոշված վարքը՝ հատկապես նույն գաղափարախոսական առումով: Դատեք ինքներդ. ազգայնականությունն ու անգամ ազգայնամոլությունը քարոզող նժդեհականությունըհայտարարելով իր գաղափարախոսական հիմք, մի քանի տարի առաջ սկսեց սերտորեն համագործակցել, իսկ այնուհետև նաև մտավ լիբերալ Եվրոապյի Ժողովրդավարական Կուսակցության կազմի մեջ, չնայած նրան, որ մեկի գաղափարախոսությունը սկզբունքորեն հակասում էր մյուսինին: Սա էլ հերիք չէ, այսօր կարդում եմ, որ ՀՀԿ-ն մի հատ հավեսին պատվիրակություն ա ուղղարկել Չինաստնա՝ Աշոտյանի գլխավորությամբ, որպեսզի ամրապնդիր հարաբերությունները Չինաստանի կոմկուսի հետ...
Էհ, էլ ո՞վ մնաց տակը որ... Լավ, եղբայր, ասենք ԵԺԿ-ն մի շառով-խերով անցկացրեցինք, մենք էլ ձև արինք, թե բան չենք հասկանում, բա կոմունիստների հետ ի՞նչ ընդհանուր արժեքներ կիսելով եք համագործակցում: Ախր նույն կոմունիստների ձեռով Նժդեհը մահացավ բանտերում և նույն կոմունիստներից նույն ԵԺԿ-ն օֆ է անում:
Չեմ հասկանում, ՀՀԿ-ն հիմա կուսակցությո՞ւն է, թե՞ անորոշություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/333251133475324
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել