Tert.am-ը գրում է.

Մյուս շաբաթ, որ հանրային դատի կտանք սուտ տեղեկություն տարածելու համար, Հանրայինը շատ ուրախ կլինի իր Ղազարյան Պետրոսով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Օրսիս» և «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ «Օրսիս» ընկերության վերաբերյալ փետրվարի 11-ին հեռարձակված ռեպորտաժին:

Սիրունյանը, խնդիրը մանրամասնելով, նշեց, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր հեռադիտման սարքեր գնելու մրցույթ: «Մրցույթին մասնակցել և հաղթել է ռուսական «Օրսիս» ընկերությունը, որը միակն է ԱՊՀ-ում, որ նման սարքեր է արտադրում: Մրցույթի ավարտից հետո ՀՀ ՊՆ-ն հայտարարել է այն չկայացած՝ պատճառաբանելով, որ «Օրսիսը» չի ներկայացրել այն փաստաթղթերը, որոնցով հիմնավորվում է,որ ընկերությունը նախկինում ևս նման մատակարարումներ է կատարել»,- ասաց նա:

Ըստ Սիրունյանի սա աբսուրդ է: «Ընկերությունը հենց դրանց արտադրողն է: Արդեն աբսուրդ է, ասում են՝ դու արտադրողն ես, ասում ենք՝ այո, ԱՊՀ-ում միա՞կն ես, ասում ենք՝ այո, ասում են կհիմնավորե՞ս, որ էլի ես արել: Մենք բերել ենք բոլոր թղթերը: Ընդ որում՝ քանի որ սրանք այլ պետությունների գաղտնիքներ են, զուտ ռուսական կողմի միջամտություններով այլ պետություններից կարողացել ենք էդ փաստաթղթերը խնդրելով, բանակցելով ձեռք բերել, որ մեր ՊՆ-ին ցույց տանք, որ մեր խելոքները համոզվեն, որ իրոք մատակարարումներ է արվել»,- տեղեկացրեց նա:

Սիրունյանն ընդգծեց իրենք մրցույթի չեղարկելը բողոքարկել են իրավապահ մարմիններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել