Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին մի բան հիշեցի։ Երբ 7-րդ գումարման Ազգային ժողովը նոր էր կազմավորվել, Ալեն Սիմոնյանը եկել էր մեր խմբակցություն և Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք, քննադատենք, միայն թե Վանեցյանին չկպնենք, այլապես ինքն անձամբ է ստիպված լինելու պատասխանել մեզ:
Բնականաբար, Մարուքյանը նրան ուղարկեց հեռու-հեռուներ։
Երբ այսքանից հետո Սիմոնյանը խստորեն քննադատում է Վանեցյանին, արդեն կարող ենք չզարմանալ, որ նա հաճախակի է մոռանում և ուրանում իր անցած ճանապարհը։
Այսպիսով՝ փաստում ենք, որ պարոն Սիմոնյանի համար սովորական է երբեմնի ընկերներին սևացնելով և զրպարտելով շեֆերի մոտ ամրապնդել իր դիրքերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել