Երբ ուսումնասիրում ես պատմությունը, թվում է, թե Հիտլերի բոլոր գաղափարակիցները նրա հետ նույն ճամբարում պիտի լինեին ու հիանային նրա նպատակասլացությամբ և գաղափարները տարածելու կարողությամբ, սակայն ամեն բան այնքան էլ այդպես չէ։ Պարզվում է՝ Իտալիայի ֆաշիստական առաջնորդ Բենիտո Մուսոլինին ինչ-որ պահի սկսեց անգամ ատել Հիտլերին։ Ինչո՞ւ։ 

Նախ՝ նշենք, որ Հիտլերը միշտ էլ հիացմունքով է խոսել Մուսոլինիի մասին՝ համարելով, որ վերջինս անխափան է իրականացնում իր պարտականություններն ու փառքով է տարածում այն գաղափարները, որոնց ինքը ևս հավատում է, սակայն ստացվեց այնպես, որ Մուսոլինին ինչ-որ պահի սկսեց ատել Հիտլերին և հավատացնել, որ նրա դերը պատմության կերտման մեջ մի քիչ չափազանցված է։ 

Ամեն բան սկսվեց նրանից, որ Հիտլերը սկսեց խոսել գերմանացիների արիական ծագման մասին և ոչ միայն գերմանացիների։ Նա սկսեց վստահեցնել, որ միայն արիացիներն իրավունք ունեն ապրելու, իսկ մնացած ազգերն ուղղակի պետք է ստորադասվեն նրանց։ Հիտլերն արիացի լինելու մի ամբողջ ցուցակ ուներ, որը տարածվում էր ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց վրա, ու այս ցուցակի պայմաններին չհամապատասխանելու դեպքում նրանց անգամ գնդակահարություն էր սպառնում։ 

Սակայն Մուսոլինին համաձայն չէր Հիտլերի հետ։ Նա համարում էր, որ արիացիների մասին այս խոսակցություններն ամբողջովին կեղծ են, քանի որ իտալացիները միշտ էլ եղել են ու կլինեն առաջին տեղում։ 

Նա իր ելույթներից մեկում ասում էր. «Մենք ծագում ենք ապրում հին հռոմեացիներից, որոնցից են եղել Վերգիլիոսը, Օգոստինոսն ու Կեսարը... Իսկ ովքե՞ր են եղել գերմանացիներն այդ ժամանակ։ Նրանք եղել են չկրթված գյուղացիներ, բարբարոսներ, ովքեր ոչ մի կերպ չէին կարող համեմատվել մեզ հետ»։ 

Մուսոլինիի այս խոսքերում ավելի է ընդգծվում նրա կարծիքը Հիտլերի ու իր վարած քաղաքականության մասին։ Ասում են, որ Մուսոլինին մինչև վերջ էլ չներեց Հիտլերին այն բանի համար, որ վերջինս չէր ընդունում իտալացիների «աստվածային» ծագումը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել