Alcon Entertainment ամերիկյան կինոընկերությունը ձեռք է բերել Սեսիլյա Ահեռնի «Postscript» գրքի հիման վրա ֆիլմ ստեղծելու իրավունքը: Կինոնկարը կդառնա այն պատմության շարունակությունը, որը ցուցադրվել է «P.S. Ես քեզ սիրում եմ» դրամայում, որի հիմքում գրողի համանուն ստեղծագործությունն է: Այդ մասին հայտնել է The Wrap-ը:

Աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ այդ մասին փետրվարի 12-ին հայտարարել են ստուդիայի տնօրեններ Էնդրյու Քոսովը եւ Բրոդերիք Ջոնսոնը: Նրանք հանդես կգան որպես պրոդյուսերներ: «Postscript» վեպը հրապարակվել է անցյալ տարվա աշնանը: Դրանում նկարագրվում են իրադարձություններ, որոնք տեղի են ունենում ծանր հիվանդությունից Ջերիի՝ գլխավոր հերոսուհի Հոլլիի ամուսնու մահվանից յոթ տարի անց: Նրա հեռանալուց եւս երեք տարի անց նա ամուսնուց նամակներ է ստանում (գրքում նա կնոջը հորդորում է ուժ գտնել նոր կյանքի սկսելու համար եւ ուրախանալ անկախ ամեն ինչից): Հաղթահարելով ցավը՝ Հոլլին կատարում է Ջերիի վերջին խնդրանքը:

Բայց անսպասելիորեն նրան սկսում են դիմել անբուժելի հիվանդ մարդիկ, որոնք ցանկանում են նման ուղերձներ թողնել իրենց սիրելիներին: Առայժմ հայտնի չէ, թե ով է խաղալու սիքվելում, ինչպես նաեւ` թե երբ է այն թողարկվելու:

«P.S. Ես քեզ սիրում եմ» առաջին ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Հիլարի Սուոնքը (Հոլլի) եւ Ջերարդ Բաթլերը (Ջերրի), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել