2020թ. փետրվարի 11-ի ժամը 17.00-ի տվյալներով ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք   համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երեք թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԿԸՀ-ն:

11.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ինքնաառաջադրման միջոցով իր թեկնածությունն  առաջադրելու մասին Մասիս Սամվելի Մայիլյանի դիմումը:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախագահական ընտրություններում իրենց թեկնածություններն են առաջադրել Վիտալի Միխայիլի Բալասանյանը՝ «Արդարություն» կուսակցության կողմից, Ռուսլան Էդուարդի Իսրայելյանը՝  «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել