Pastinfo.am-ը գրում է․

«Բավրայի» մաքսատան գործով վարույթն իրականացնող մարմինը կաշկանդված է վարչապետի հայտարարությամբ և փորձելու է բոլոր հնարավոր միջոցներով անել այնպես, որ «հաստատվի» անձանց մեղքը և մեղադրական եզրակացությամբ գործը գնա դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Բավրայի» մաքսատան գործով մեղադրվող  տեսուչի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

«Մենք այս քրեական գործով տեսանք մի շարք այնպիսի հանգամանքներ և՛ մեր պաշտպանյալի մասով, և՛ գործով ներգրավված մյուս մեղադրյալների մասով, որոնք իրականում աննախադեպ են և, կարծում եմ, որ, եթե մենք հիմա  իրավաչափ գնահատական չտանք, հետագայում կարող են պատճառ հանդիսանալ, որ իրավակիրառ պրակտիկայում այն դառնա որպես իրավաչափ երևույթ»,- ասաց փաստաբանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարված քննչական գործողություններին, որոնց ընթացքում կոպիտ ձեւով խախտվել են պաշտպանական կողմի իրավունքները, առանց փաստաբանի ներկայության կատարել առերես հարցաքննություն։

Ընդ որում՝ կալանավորման միջնորդությանը կից ներկայացված նյութերում որպես ապացույց մատնանշվել են՝ օրենքի խախտման ձեռք բերված ապացույցները։  

«Սա աննախադեպ խախտում է։ Ես և իմ գործընկերները նախկինում երբևիցե նման խախտման հետ չենք առնչվել։ Եթե մենք սրան համարժեք պատասխան չտանք, սա կդառնա պրակտիկա իրենց համար»,- ասաց պաշտպանը։

Բացի այդ՝ պաշտպանը նաև նշեց, որ իր պաշտպանյալին բերման ենթարկելիս նրա նկատմամբ գործադրվել է բիրտ ուժ և պատրաստվում են քննարկել հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը։

«Ըստ գործում առկա նյութերի՝ նա բերման է ենթարկվել ժամը 13.00-ին և 13.55-ին՝ ձերբակալվել։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ Նա բերման է ենթարկվել առավոտյան՝ ժամը 05.30-ին, իր  ավտոմեքենայից, ասֆալտին փռվելու եղանակով, որի արդյունքում նաև ավտոմեքենան սահել, ընկել է ձորը»,- նշեց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել