Ermenihaber.am-ը գրում է.

Թուրք դիվանագետի ու Իրաքի 2 քաղաքացիների սպանության գործով 2 մեղադրյալի վերաբերյալ մահապատժի վճիռ է կայացվել: Սպանությունը կատարվել էր Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կենտրոն Էրբիլ քաղաքում 2019-ի հուլիսին:

Էրբիլի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատավճիռ է կայացվել 6 մեղադրյալի վերաբերյալ: Նրանցից 2-ը դատապարտվել են մահապատժի, 1-ը մեկ տարվա ազատազրկման, ևս 3 հոգի դատապարտվել է 2-ական տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ 2019-ի հուլիսին Էրբիլի ռեստորաններից մեկում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով սպանվել էր Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակից Օսման Քյոսեն և Իրաքի 2 քաղաքացի:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել