Armdaily.am-ը գրում է.

«Ոչ»-ի ճամբար չձևավորելը յուրաքանչյուր ուժի սուվերեն իրավունքն է, սակայն ինձ համար անընդունելի է, պատճառաբանությունը, թե վախենում են ատելության քարոզից իրենց նկատմամբ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ չեն պատրաստվում «Ոչ»-ի ճամբար ստեղծել, քանի որ դրանով հնարավորություն կտա իշխանությանը թիրախ դարձնել այդ կողմն ու ատելության քարոզ անել։

«Այն դեպքում է ձևավորվում ատելության խոսք, երբ դու սերմանում ես դա, երբ «Այո»-ի կամ «Ոչ»-ի ճամբար լինի, եթե անձն՝ ինքը ոչ թե հայերենով, այլ «հայհոյերենով» չի ձևավորում այդ մթնոլորտ, ապա իր նկատմամբ նման արձագանքը չի լինի։ Դա միայն վկայում է, որ այդ մթնոլորտն առկա է։ Դրա համար ես կարծում եմ, որ կուսակցությունը կարող է իր սուվերեն որոշումը ընդունել, բայց նրանք կարող են օրինակ, ոչ թե «Ոչ»-ի ճամբար ձևավորել, այլ գոնե նորմերը քարոզել, գիտակից քաղաքացու ձևավորման վրա աշխատել, թեև, կարծում եմ, դա ավելի շատ ՀԿ-ներին է ներհատուկ։ Ես կարծում եմ, որ կուսակցությունները պարտավոր են չխորշել դիրքորոշում հայտնել, հետևաբար, ոչ թե պետք է ոչինչ չանել, այլ գոնե գիտակից քաղաքացու կոփման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»,-ասաց Ալավերդյանը։

Նա նաև հույս հայտնեց, որ եթե խորհրդարանական ուժերը «Ոչ»-ի ճամբար չձևավորեն, ապա արտախորհրդարանական ուժերը կհայտարարեն, թե որ դիրքերից են հանդես գալու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել