Մարտի 1-ի զոհերը կարային չլինեին։ Այդ մարդիկ զոհվել են, քանզի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հրահրում էին մարդկանց գնալ բռնությունների։ Դե չասեմ, որ ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր համար հանգիստ տանը նստած էր։ Եվ այսպիսով՝ բոլորին դրդելով անկարգությունների՝ Նիկոլը և թիմակիցները անհետացան՝ մենակ թողնելով իրենց իսկ կողմից ղեկավարվող մարդկանց։ Սա է պարզ ճշմարտությունը։

Իսկ դուք մտածո՞ւմ եք, որ այսօր հենց նույն պրոցեսն է տեղի ունենում։ Ի՞նչ է կատարվում. ժողովրդին սև և սպիտակի բաժանած Նիկոլը և իր թիմը, փոխանակ փորձ անեն համերաշխություն մտցնելու հասարակության մեջ, անում է ճիշտ հակառակը։ Այս ամենը միանշանակ տանում է դեպի քաղաքացիական լուրջ բախումների։ Իսկ զավեշտն այն է, որ հենց բախումները սկսվեն, այսօր ժողովրդի անունից խոսողները մեկ օրում կանհետանան, մեկը ընկերոջ տանը կթաքնվի, մյուսը երկրից կգնա։

Ողբերգությունից անցել է տասը տարուց ավել, իսկ դուք մնացել եք նույնը։ Հիշեք, Աստծո դատաստանից դեռ ոչ մեկ չի կարողացել խուսափել, չեք կարողանալու նաև դուք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել