Ծանոթացեք, եթե դեռ ծանոթ չեք. ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն է, ով նաև հայտնի գործարար է՝ հանդիսանում մի շարք թոփային հայկական ընկերությունների համասեփականատերն ու տնօրենը (Artfood, Spayka): Ի պատիվ Կարապետյանի պետք է նշեմ, որ ի տարբերություն շատ-շատերի, նա այն նախարարներից չէ, որ մինչև Սովետի փլուզումը բոսյակ էր ու հեղափոխության թոհուբոհի մեջ թռիչքային աճ գրանցեց: Նա ոչ ավել, ոչ պակաս Արտաշատի պահածոների գործարանի տնօրենն էր, ում հաջողվեց մութ ու ցուրտ տարիներին էլ պահել իր գործարանը (ասում են շատերին խաբելով ու գցելով) և ի վերջո 2000-ականներից ի վեր դարձրեց այն հայկական գյուղատնտեսության առաջատար ձեռնարկություններից մեկը... ապրի ինքը, բան չունեմ ասելու ու չէի էլ ունենա, եթե Կարապետյանն այդքանով սահամանափակվեր: Նախարար դառնալուն պես, Կարապետյանը պարբերաբար ու անթաքույց իրականցնում է իր ընկերությունների լոբբինգ ու բնականաբար, տարեցտարի մրցակից այլ ընկերությունների գործերն էլ ավելի են վատանում, իսկ Կարապետյանական ընկերություններն՝ ընդհակառակը, ՝լ ավելի են ծաղկում ու բարգավաճում:
Սակայն սրա մասին էլ անգամ չեմ ուզում խոսել: Ուզում եմ խոսել Արմավիրի կարկտահարություն հետևանքների ու հատկապես Կարապետյանի պոպուլիզմի մասին, որով պատվեց հետևանքների հետ տարվող աշխատանքների ողջ գործընթացը: Մի պահ կար անգամ, երբ գյուղնախարարությունից օրը մի քանի անգամ մամլո հաղորդագրություն էր գնում առ այն, որ Կարապետյանի հորդորին հետևելով այս կամ այն կազմակերպությունը կամ անհատը այսքան գումար է տրամադրել կրկտահարվածներին օգնելու համար և հասարակության մի զգալի հատված հիացական ախեր ու օխեր էր անում: Իսկ ես հարց ունեմ պարոն գյուղնախարարին.
- Պարոն նախարար, իսկ Արտֆուդ ընկերությունը, որը երկար տարիներ գործել է ձեր ղեկավարության ներքո, և մինչ օրս էլ հանդիսանում եք դրա սեփականատերերից մեկը, պատրա՞ստ է հրաժարվել իր այս տարվա մաքուր շահույթից, որպեսզի օգնի կարկտահարվածներին: Դրա համար պարզապես պետք է լավ գներով մթերել տուժածների բերքը: Ինչո՞ւ է ինձ թվում, որ դուք այնուամենայնիվ եկամուտների աճկգրանցեք այս տարվա ձեր եկամուտներում...
- Պարոն Կարապետյան, իսկ Ձեզ պատկանող Սպայկա ընկերությունը, որտեղից մի պահ րոպեն մեկ հայտնում էին, որ աննախադեպ բարձր գնով են ծիրան մթերում (200-250) դրամով, պատրա՞ստ է ևս հրաժարվել իր մաքուր շահույթից, որպեսզի աջակցի գյուղացիներին: Ի դեպ, «աննախադեպ» բարձր գնի մասին հայտարարությունները առավել քան զավեշտալի են հնչում, հաշվի առնելով, որ նույն Սպայկայի արտահանած ծիրանի էական մասը՝ ունենալով մաքսիմում 1,5 դոլար ինքնարժեք, վաճառվում է դրսում առնվազն 3-3.5 դոլար միջին գնով...
Իսկ եթե ինչ որ մեկի մոտ հարց առաջանա, թե ինչո՞ւ պետք է հենց Սերգո Կարապետյանին պատկանող ընկերությունները հրաժարվեն մաքուր շահույթից ի օգուտ տուժած գֆյուղացիների, կասեմ, որ հենց Սերգո Կարապետյանն է առաջին հերթին պատասխան տալիս նրա համար, որ հակակարկտային կայաններին աշխատանքի էֆֆեկտիվությունը 0-ական է եղել, քանի որ հենց Կարապետյանի ղեկավարած գերատեսչությունն է գնել հենց այդ կարկտային կայանները, որոնք չեն աշխատել, հենց Կարապետյանի գերատեսչությունն է տեղադրել դրան այնպես, որ աշխատելուց դրանք աշխատում են ի օգուտ Թուրքիայի ու վերջապես հենց Կարապետյանն է չգիտես ինչու ավելի ու ավելի հարստանում, չնայած նրան, որ իր ղեկավարած գերատեսչության հիմնական սուբյեկտը՝ գյուղացին, գնալով աղքատանում է ու գնալով ավելի մասսայաբար է լքում հայրենիքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=145853285609319&set=np.18689339.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել