Hayeli.am-ը գրում է.
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դատաքննությանը՝ դատարանը որպես վկա հարցաքննելու է ոստիկանության երկու ձգաբանների եւ դատաբժշկին:
Նման միջնորդություն նախորդ նիստին ներկայացրել էր ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:
Դատաբժշկի ցուցմունքի ժամանակ, երբ Սիրունյանը հարցեր էր ուղղում, տուժող Պարույր Հայրիկյանը խոսք խնդրեց: Երբ նա ցույց տալով Սիրունյանին՝ ակնարկեց “այս փաստաբանը”, վերջինս հունից դուրս եկավ:
“Այս փաստաբանը ինչ, 42 մլն դրամի հայց եք ներկայացրել, պիտի հարցեր տամ, չէ, որ պարզեմ”,-ասաց Սիրունյանը:
“Այո, կարող եմ ավելի շատ ներկայացնել, գտեք պատվիրատուին, ես նրա դեմ եմ ներկայացրել”,-ասաց Հայրիկյանը:
“Այդպես գրեիք հայցադիմումում, որ հասկանայինք”,-նետեց փաստաբանը:
Հենց այդ պահին վեճին միջամտեցին դատարանում գտնվող Հայրիկյանի կողմնակիցները, կրքերը թեժացան: