Զուր չէ, որ դավաճանությունը հաճախ մեջքից հարված են անվանում, չէ՞ որ նման ցնցումը շատ դժվար է վերապրելը։ Հատկապես տհաճ է, երբ դավաճանում են մտերիմ մարդիկ։

Դե, իրականում օտարները ոչ էլ կարող են դավաճանել, ում վրա մենք երբեք հույս չենք դրել և ում մոտ սիրտներս չենք բացել։

Այսօր առաջարկում ենք խոսել այն մասին, թե ինչպես կարելի է վերապրել մտերիմ մարդու դավաճանությունը և անցնել այդ բարդ փուլը նվազագույն կորուստներով։ Հետաքրքիր է՝ ինչ են մտածում այդ մասին մասնագետները։

Ինչպես վերապրել դավաճանությունը

Փորձելով ներել դավաճանությունը՝ մարդիկ փաստացի միևնույն սխալն են գործում, որը սեփական «ես»-ի նկատմամբ սխալ վերաբերմունքի արդյունք է։ Որտեղի՞ց է գալիս դավաճանված լինելու զգացողությունը։ Երևի թե այնտեղից, որ մենք կապում ենք մեզ մարդու հետ, մտովի և՛ մեզ, և՛ նրա վրա որոշակի պարտավորություններ ենք դնում, բայց արդյոք դա ճի՞շտ է։ Արդյոք մենք իրավունք ունե՞նք ուրիշից պահանջելու այն, ինչ մենք պահանջում ենք ինքներս մեզանից։ Ոչ։ Չէ՞ որ սա բիզնես չէ, որտեղ մենք պայմանագիր ենք կնքում ստորագրություններով և կնիքով, որոշելով, թե ինչ է կարելի, ինչ՝ ոչ։ Սա կյանք է, որտեղ յուրաքանչյուրը պետք է իր խղճով առաջնորդվի, բայց միևնույն ժամանակ ուրիշի խղճի դատավորը չլինի։

Արդյոք մենք հիմքեր ունե՞նք հավատարմություն պահանջելու նրանից, ում հավատարմությունը մենք շահել չենք կարողացել։ Ոչ։ Մարդիկ անգամ Աստծուն հավատարիմ չեն մնում, էլ ինչ խոսենք մեր մասին։ Եթե ինչ-որ մեկի հարցում խաբվել ես, եթե նրա մասին ավելի լավ կարծիքի էիր, քան նա իրականում կա, ապա հիմա, ավելին իմանալով, մնում է միայն ընդունել դա։ Նա ազատ է լինելու այնպիսին, ինչպիսին կցանկանա։ Մնում է միայն կողքի քաշվել առանց մեղադրելու։

Կարո՞ղ է արդյոք մարդն առանց տառապելու վերապրել մտերիմների դավաճանությունը։ Դժվար թե դա հնարավոր լինի։ Ասում են, որ եթե դավաճանում են, այդպիսով մարդուն զարգացման են մղում, որտեղ նա տառապանքի միջով նոր հնարավորություններ կբացահայտի իր համար։ Միայն հոգևոր ցավի միջով է կարելի ավելի բաց նայել աշխարհին։

Դավաճանությունը ոչ միայն հնարավորություն է ավելի արժանավոր և մեր արժեքներին համապատասխան մարդկանց ներս թողնելու մեր կյանք, դա նաև վախն ու լարվածությունը հաղթահարելու, աշխարհի առջև բացվելու հնարավորություն է, համոզվելու, որ առջևում շատ լավ բաներ են սպասվում, և ամեն բան դեպի լավն է փոխվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել