Yerkirmedia.am-ը գրում է.
«Հայկական լեռնաշխարհ. համաշխարհային քաղաքակրթության ակունքները». «Երկիր Մեդիա»-ի փոխանցմամբ՝ այսպես է կոչվում մոտ 45 րոպեանոց ժապավենը, որը հուլիսի 11-ին ցուցադրել է Ռուսաստանի «Կուլտուրա» հեռուստաալիքը:
Ֆիլմն առաջ է տանում հնագիտական այն հիպոթեզը, թե քաղաքակրթությունը ծագել է ոչ թե Նեղոսի հովտում, այլ Հայկական լեռնաշխարհում: «Կուլտուրայի» և «Լեֆորտ» կենտրոնի համատեղ արտադրության ֆիլմը պատրաստել է հիմնականում հայկական ազգանուններով ստեղծագործական խումբը:
Հիշեցնեմ, այս ցուցադրությունից ճիշտ և ճիշտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 11-ին,«Կուլտուրայի» եթերից, «Թուրքական մարշ» հաղորդման ժամանակ հնչել էին հայության զայրութն առաջացրած հիպոթեզեր, որոնցով պրոֆեսոր Միխայիլ Մեյերը կասկածի տակ էր առել Հայոց ցեղասպանության իրողությունը:
Դրանից հետո Ռուսաստանի հայ գիտնականները բողոքի նամակ էին հղել «Կուլտուրայի» ղեկավարությանը: