Armdaily.am-ը գրում է.

«Ես բազմիցս անդրադարձել եմ այդ խնդրին. որևէ ազդեցություն դպրոցներում քպ-ականների կամ որևէ կուսակցության կողմից, գոնե վերջին 7-8 ամիսներին, չի եղել։ Ես խոսել եմ ԱԺ բարձր ամբիոնից և խնդրել եմ օրինակներ բերել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա նաև անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին։ Հարությունյանը նշեց, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում, ըստ էության, բխում են այն առաջնահերթություններից, որոնք սահմանվել են 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունների և դրան հաջորդած ընտրությունների ժամանակ։

«Դրա արդյունքում ձևավորված կառավարությունը գործում է այդ տրամաբանությամբ և այդ ոգով և այն փոփոխությունները, որոնք մատնանշված են սահմանադրական հանրաքվեի ժամանակ լուծելու են այդ խնդիրները»,-հավելեց նա։

Նախարարը նաև պատասխանեց այն հարցին, թե դժգոհություններ կան, որ նախադպրոցական հաստատություններում չեն օգտվում սոցիալական փաթեթից. «Ես ուզում եմ հստակ ֆիքսենք, որ ըստ էության մենք չունենք պետական մանկապարտեզներ, մեզ մոտ ունենք համայնքային մանկապարտեզներ։ Խնդիրները նաև ժամանակին այստեղից է առաջացել։ Հիմա մենք, միջնաժամկետ ծախսերը քննարկելիս, այդ հարցն անպայման կքննարկենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ հասկանալու համար թե այստեղ ինչ լուծումներ ունենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել