1. Առաջին արհեստական պլաստիկը ստացել է անգլիացի Ալեքսանդր Փարքսը 1855 թ.։ Պարկեզին կոչված պլաստիկը պատրաստված էր ցելյուլոզայից, վեամշակված ազոտաթթվից և լուծիչից։

2. 1866 թ. Ալեքսանդր Փարքսը հիմնեց Parkesine Company գործարանը, որը պարկեզինի արտադրությամբ էր զբաղվում, սակայն 2 տարի անց ընկերությունը լուծարվեց արտադրանքի վատ որակի պատճառով։

3. «Պլաստմասսա» տերմինը նշանակում է, որ այդ նյութը տաքացման և ճնշման ազդեցության ներքո ունակ է ձևափոխվելու և սառեցումից հետո իր նոր ձևը պահպանելու։

4. Հասարակ պլաստիկը, որպես կանոն, ստանում են նավթից ու գազից, այդ իսկ պատճառով դրանց արտադրությունը պահանջում է մեծ քանակությամբ հանածո վառելիք։

5. Պլաստմասսայի երկու հիմնական տեսակ գոյություն ունի՝ թերմոպլաստներ և ռեակտոպլաստներ։ Դրանց հիմնական տարբերությունն այն է, որ թերմոպլաստները կարող են կրկնակի հալչել, իսկ ռեակտոպլաստները՝ ոչ, քանի որ վերականգնումից հետո դրանք ունակ չեն մածուցիկ վիճակի գալու։

6. Աշխարհում տարեկան արտադրվում է ավելի քան 300 միլիոն տոննա պլաստիկ, սակայն միայն 20-25%-ն է կրկնակի վերամշակում անցնում։

7. Երկիր մոլորակի վրա ամենահաճախակի պատահող պլաստիկը պոլիէթիլենն է, որը պատրաստվում է արհեստական նյութերից, իսկ դրա «ընկերը»՝ ցելոֆանը՝ բնական նյութերից։ Պոլիէթիլենը ստացվում է գազային վիճակում գտնվող ածխաջրածնային էթիլենի քիմիական սինթեզի ճանապարհով, իսկ ցելոֆանը ստանում են ցելյուլոզայի վերամշակման արդյունքում։

8. Մեկանգամյա օգտագործման սպասքի արտադրության համար օգտագործվում է պոլիստիրոլ, որը շատ բարձր ջերմաստիճանի տակ սկսում է թունավոր նյութեր արձակել։

9. Սննդի համար նախատեսված պլաստիկե սպասքը մակնշվում է «բաժակ և պատառաքաղ» նկարով։ Եթե այդ փոքրիկ պատկերը չկա, ապա, անկախ միջազգային նշագրման առկայությունից, պլաստիկը սննդային չէ։

10. Մեր օրերում մեծ տարածում է գտնում «բիոպլաստիկ» հասկացությունը, որը վերականգնվող աղբյուրներից, օրինակ՝ բույսերից ու միկրոօրգանիզմներից, պատրաստող պլաստմասսան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել