Ժամանակակից մետաղապլաստե պատուհանները բազում առավելություններ ունեն, բայց ինչպես հաճախ պատահում է կյանքում, առավելություններին միշտ հետևում են նաև թերությունները։
Անցնում է տեղադրելուց մի քանի օր, և պատուհանների վրա սկսում է մեծ քանակությամբ կոնդենսատ հավաքվել։
Այօսր միասին կպարզենք, թե ինչպես պայքարենք այդ երևույթի դեմ։
1. Սկզբում ստուգեք օդափոխման որակը։ Հնարավոր է՝ այն խցանվել է կամ պետք է ավելի լայն ցանցով օդափոխման վանդակ դնել։ Լրացուցիչ կարելի է նաև խոհանոցային օդաքաշ սարք տեղադրել։
2. Ստուգեք, թե ինչպես են արված լուսամուտի շեպերը։ Եթե դրսի կողմից ճեղքեր են մնացել, դրանցում կկուտակվեն սառը օդն ու խոնավությունը՝ սառեցնելով ողջ կոնստրուկցիան։
3. Լուսամուտագոգը շատ լայն մի արեք, որպեսզի ապահովեք պատուհանների տաքացումը ջեռուցման մարտկոցից։ Կարելի է ավելի հզոր մարտկոց դնել կամ լուսամուտագոգին օդափոխիչ ցանց ներկառուցել։ Համոզվեք, որ վարագույրը չի ծածկում մարտկոցը։
4. Զբաղվեք դրսի կողմից պատերի ջերմացումով, ինչի համար պետք է հատուկ մասնագետներ վարձեք, բայց արդյունքը ձեզ անպայման կգոհացնի։ Ձմռանը պատերը կպահպանեն ջերմությունը, իսկ ամռանը՝ սառնությունը։
5. Լուսամուտագոգից հավաքեք բույսերն ու ակվարիումները։ Հնարավոր է՝ դրանք ավելորդ խոնավության աղբյուր լինեն։
6. Եթե դուք քաղաքից դուրս եք ապրում, փորձեք վերացնել խոնավության հոսքը։ Դրան կարելի է հասնել վերանորոգելով տանիքը կամ նկուղը, նայած որտեղից է գալիս խոնավությունը։
Այս տեսանյութում ցույց են տրված կոնդենսատից ազատվելու տարբեր միջոցները։