Չափազանց հետաքրքիր է, թե ինչպե՞ս են 1950-ականներին աղջիկներին ամուսնության պատրաստել: 

Ահա այսպիսին են եղել ամերիկացիների պատկերացումները իդեալական կնոջ մասին: Այս խորհուրդները ինքներդ էլ կարող եք օգտագործել:

  • Մի՛ բողոքեք, եթե ամուսինը ուշ է վերադարձել տուն կամ էլ տանը չի եղել: 
  • Աշխատե՛ք ձայները մինիմալի հասցնել: Երբ նա վերադառնում է աշխատանքից, տանը բացարձակ լռություն պետք է լինի:
  • Ավելի ուրախ և հետաքրքրված եղեք: Միգուցե նա վատ ու ձանձրալի օր է ունեցել, և Դուք կարող եք բարձրացնել նրա տրամադրությունը: 
  • Ցուրտ օրերի ընթացքում վառեք բուխարին այն ժամանակ, երբ նա վերադառնում է տուն: Ամուսինը շատ հարմար կզգա իրեն տանը և շնորհակալություն կհայտնի այդ հոգատարության համար: 
  • Նրան շատ հարցեր տալ պետք չէ: Հիշեք, որ նա է տան տերը և տան գլխավորը: 
  • Միշտ ուրախ եղեք, երբ նա գալիս է: 
  • Լավ կինը միշտ իր տեղը գիտի: 
  • Լսեք նրան: Այո՛, միգուցե Դուք էլ ունեք թեմաներ, որոնք պետք է արագ քննարկել, սակայն սպասեք, մինչև նա վերջացնի: 
  • Պատրաստվեք նրա վերադարձին: 15 րոպե տրամադրեք Ձեզ, թեթև շպարվեք ու մաքուր հագնվեք:
  • Հարմարավետություն տվեք նրան: Անկողինը մաքուր պահեք: 
  • Երբեք նրան մի բողոքեք կամ էլ դժգոհեք: 
  • Նրա հետ ջերմ ու փափուկ տոնով խոսեք:
  • Նրան դիմավորեք ժպիտով և ցույց տվեք, որ շատ ուրախ եք նրան տեսնել: 
  • Ամուսնու տուն գալուց առաջ ամբողջովին մաքրեք տունը: Հավաքեք թափթփված իրերը: Արագ մաքրեք փոշիները: 
  • Երեխաներին պատրաստեք: Լողացրեք, գեղեցիկ հագուստ հագցրեք, և եթե անհրաժեշտ է, նոր հագուստ գնեք:

Ձեր միակ նպատակը տան մթնոլորտը ջերմ պահելն է, որտեղ կտիրեն խաղաղությունն ու համերաշխությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել