Սխտորի յուղը նվազեցնում է բորբոքումը և լավացնում է արյան շրջանառությունը:
Մի քանի կաթիլ քսեք խնդրահարույց մասին, ծածկեք պոլիէթիլենային տոպրակով, փաթաթեք կտորով:
Հաջորդ առավոտյան լվացեք:
Խնձորի քացախը մաքրող միջոց է, այն նվազեցնում է այտուցները: Բամբակը թրջիր և դիր խնդրահարույց մասին:
Կայնեյան պղպեղը լավացնում է արյան շրջանառությունը: Այն տաք ջրով օգտագործեք:
Երակերի վարիկոզ լայնացմանը նպաստող ընդհանուր գործոնները.
- Ժառանգականություն,
- Ճարպակալում,
- Հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործում,
- Փորկապություն,
- Հորմոնալ փոփոխություններ օրգանզիմում հղիության, սեռահասունացման և դաշտանադադարի ժամանակ:
Ներկայացնում ենք տնային 3 լավագույն միջոցները երակների վարիկոզ լայնացման դեմ
Սխտորի յուղ
Սխտորը հրաշալի բուժիչ միջոց է երակների վարիկոզ լայնացման դեմ:
Օգտագործումը՝
Սխտորի յուղի մի քանի կաթիլ լցրեք մատների վրա և նրբորեն մերսեք խնդրահարույց մասը: Այդ մասը չներծծող նյութով ծածկեք (օրինակ՝ պոլիէթիլենով) և վրայից տաք կտորով կամ վիրակապով կապեք:
Ժոժոբայի յուղ
Ժոժոբայի յուղը հակաբորբոքային է, նպաստում է վերքերի ապաքինմանը և խթանում է կոլագենի արտադրությունը՝ օգնելով հանգստացնել բորբոքված և ցավող երակները:
Օգտագործումը՝
Մի քանի կաթիլ ժոժոբայի յուղը քսեք խնդրահարույց մասին: Թեթևակի մերսեք: Թողեք մի քանի րոպե և լվացեք տաք ջրով:
Կայնեյան պղպեղ
Համարվում է հրաշք-միջոց երակների վարիկոզ լայնացման դեմ: Մեծացնում է արյան շրջանառությունը և մեղմացնում է երակների ցավը:
Օգտագործումը՝
1 թ/գ կայենյան պղպեղի փոշին ավելացրեք 1 բաժակ տաք ջրի մեջ և լավ խառնեք: Խմեք օրական 3 անգամ մեկ կամ երկու ամիս: