Խոյ: Բարեհաջող օր է: Նոր հնարավորություններ կբացվեն բոլոր նրանց առջև, ովքեր համարձակ են իրենց ծրագրերում և չեն վախենում կյանքի կոչել դրանք: Հրաշալի օր է գործարար, ինչպես նաև անշարժ գույքի ոլորտում աշխատող Խոյերի համար: Սպասվում են հաճելի հանդիպումներ, հնարավոր են նոր ծանոթություններ:

Ցուլ: Ձեռնամուխ եղեք նոր գործերի, սկսեք աշխատել բոլոր այն նախագծերի շուրջ, որոնք նախկինում բարդ են թվացել և շփոթեցրել են ձեզ: Այսօր հաջողությունը կուղեկցի ձեզ ցանկացած գործում: Ձեր կողքին կկանգնեն բոլոր նրանք, ում աջակցության կարիքն ունեք: Կարող եք քննարկել երկարաժամկետ համագործակցության ծրագրեր: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը, ընդհանուր առմամբ, բարեհաջող է: 

Երկվորյակ: Լարված օր է սպասվում: Այն համեմատաբար հանգիստ կանցնի, եթե ծայրահեղ զգուշավոր լինեք: Առանձնակի ուշադրություն կպահանջեն ֆինանսական խնդիրները: Լրջորեն կշռադատեք ցանկացած գործողություն: Նոր գործընկերների հետ հարաբերություններում մի շտապեք: Այսօր մագնիսի պես ձեր կողմն եք ձգում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հաջողության հասնել ուրիշների հաշվին:

Խեցգետին: Օրվա առաջին կեսին հնարավոր են հաջողություններ, որոնք կգերազանցեն ձեր սպասելիքները: Այսօր կկարողանաք դուրս գալ անգամ ամենախճճված իրավիճակներից: Փորձեք ապագայի համար գործողությունների ծրագիր մշակել, համաձայնության գալ այն մարդկանց հետ, ովքեր հետագայում կարող են օգտակար լինել:

Առյուծ: Նպատակահարմար օր է առաջնորդի ձեր հատկությունները դրսևորելու համար: Այսօր բոլոր մրցակիցների հանդեպ հաղթանակ եք տանում և հեշտությամբ գլուխ բերում անգամ ամենաբարդ գործերը: Դաշնակիցների օգնության կարիք ամենևին էլ չեք զգա: Հրաշալի օր է ֆիզիկական ծանրաբեռնվածության, սպորտով նաև մարտարվեստով զբաղվելու համար:

Կույս: Դժվար կլինի հատկապես օրվա առաջին կեսին: Որոշումներ կայացնելու հարցում շատ եք շտապում: Այն դեպքում, երբ անհրաժեշտ է վերլուծել ստեղծված իրավիճակը, կարևորում եք վստահություն չներշնչող մարդկանց կարծիքը, հետևում նրանց խորհուրդներին: Բանավեճերի ընթացքում փորձեք ծայրահեղ զսպվածություն ցուցաբերել, հակառակ դեպքում կոնֆլիկտներն անխուսափելի են:

Կշեռք: Բարեհաջող օր է: Հաջողությունների կարող եք հասնել կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Միակ բանը, որ ձեզնից պահանջվում է, գործելն է: Մի՛ հետաձգեք ծրագրերն ու մի՛ ծուլացեք անգամ այն դեպքերում, երբ աշխատելու ցանկություն բոլորովին չկա: Հնարավոր է գումարային շահույթ, ինչը կարող է ավելի մեծ լինել, քան ակնկալում էիք: Կենսական ներուժը բարձր է:

Կարիճ: Հրաշալի օր է երևակայություն և ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով զբաղվելու համար: Մարդիկ սկզբում կքննադատեն, այնուհետև հավանության կարժանացնեն ձեր որոշումները: Հնարավոր է արդյունավետ համագործակցության սկիզբ դրվի: Չեն բացառվում աշխատանքային սիրավեպերը: Բարեփոխումներ կատարելու հնարավորություններ կընձեռնվեն, որոնք շատ ջանքեր չեն պահանջի:

Աղեղնավոր: Օրը նպատակահարմար չէ ցանկացած բնույթի կարևոր հարց քննարկելու համար: Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ, հեռու կվանեք անգամ մտերիմներին: Ձեր մեկնաբանություններն աննրբանկատ են, իսկ կատակները՝ վիրավորական: Կարևոր հանդիպումների, գործնական բանակցությունների ժամանակ առավել զգուշավոր եղեք, փորձեք չխախտել էթիկայի կանոնները:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է: Աստղերն այսօր ձեր կողմից են, և դուք դա հրաշալիորեն զգում եք: Մի հետաձգեք այն, ինչ ծրագրել եք: Ճիշտ ժամանակն է զգացմունքների մեջ կողմնորոշվելու համար: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Անգամ կարևոր հարցեր քննարկելիս լուրջ տարաձայնություններ չեն ծագի: Աշխատեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, դա կապահովի ձեր լավ ինքնազգացողությունը։

Ջրհոս: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անախորժություններ: Կնյարդայնացնի այն, որ ստեղծված իրավիճակի, մտերիմների հետ տարաձայնությունների, աշխատավայրում ծագած խնդիրների իրական պատճառները ձեզ համար անհասկանալի կմնան: Բավական է բոլոր անհաջողություններում ինքներդ ձեզ մեղադրեք: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու, ինքնազարգացմամբ զբաղվելու համար:

Ձկներ: Օրը հանգիստ կանցնի ձեր արագ կողմնորոշվելու ունակության շնորհիվ: Ճիշտ եք գնահատում իրավիճակը, կենտրոնանում հրատապ գործերի վրա, ժամանակն անտեղի չեք վատնում և այդպիսով հասնում ցանկալի արդյունքների: Օրը նպատակահարմար չէ մրցակցային պայքարի մեջ մտնելու, ղեկավարության հետ բանավիճելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել