«Դաունթոնի աբբայության» սցենարիստ Ջուլիան Ֆելոուզը միացել է պրոդյուսեր Ջերալդ Ռոբերտ Մոլենին («Շինդլերի ցուցակը») Քենեթ Գրեմի «Քամի ուռիներում» պատմվածքի էկրանավորման աշխատանքում: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Variety-ին:
Համակարգչային գրաֆիկայի միջոցով չորս գլխավոր գործող անձերի (խլուրդ, գորշուկ, դոդոշ եւ ջրառնետ) ստեղծմամբ կզբաղվի Փիթեր Ջեքսոնի Weta Digital ստուդիան, որը կինոեռերգություն է նկարահանել ըստ Ջ. Ռ.Ռ. Թոլքինի «Մատանիների տիրակալը» եւ «Հոբիթը կամ Գնալ այնտեղ ու վերադառնալ» գրքերի:
«Մենք անհրաժեշտ ամեն ինչ ունենք դասական ստեղծագործության առավել լիակատար ադապտացիա անելու համար»,- պատմել է Ջերալդ Ռ. Մոլենը: Նկարահանումները տեղի կունենան Նոր Զելանդիայում՝ Ջեքսոնի Stone Street Studios ստուդիայում: Նախագծի ռեժիսորը Ռեյ Գրիգսն է: