Ողջունում եմ իրեն երկրի նախագահ համարող անձի որոշումը հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, հետևյալ պատճառներով.
1. ըստ էության, այս որոշումը հանցանքի մասին ինքնախոստովանական ցուցմունք է, և վստահաբար՝ շատ արագ գալու է պատասխան տալու ժամանակը,
2. ապրիլի 5-ին մեր հանրությունը հնարավորություն է ստանալու իր քվեով և /կամ/ արհամարանքով ցույց տալու անվստահությունն ու մերժումը՝ ատելության ապաշնորհ կուսակցությանը և անձամբ վարչապետին,
3. ներկա իշխանությունները քարոզարշավի ընթացքում ստիպված են լինելու բացահայտել՝ ՍԴ-ի նկատմամբ իրենց կողմից իրականացված այս աննախադեպ ճնշումների և ավիրող արշավի կազմակերպման իրական մոտիվացիան և նպատակները:
Շարքը կարելի է շարունակել...
Մեր պետությունը բոլորիս պաշտպանության ու հոգածության կարիքն ունի, և դրա հնարավորությունն առկա է…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.bekaryan/posts/495689934690201
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել