Դատելով մամուլում պարբերաբար տեղ գտնող տեղեկություններից, ԲՀԿ-ն աշնանային նստաշրջանին ընդառաջ գնալով ավելի ու ավելի է նմանվում խորտակվող նավի, որի վրայից պատրաստվում են փախչեն առայժմ որոշ առնետներ:
Այսպես, «Ժողովրդի» ունեցած տեղեկություններով, եթե ԲՀԿ-ն աշնանը իշխող կոալիցիայի մաս չկազմի, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Մելիք Մանուկյանը (Շշի Մելո), Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) եւ Արագած Ախոյանը պատրաստվում են դուրս գալ կուսակցությունից:
Զավեշտալին այս լուրի հերքումն է՝ արդեն մեկ անգամ կուսակցափոխ եղած նախկին ՕԵԿ-ական, ներկա ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը: Դե արի ու էսքանից հետո լուրջ մի վերաբրվի նման լուրերից:
Մյուս նորությունը կապված է ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանի անվան հետ, ով ըստ «ՀԺ»-ի մտադրություն է հայտնել արտագաղթելու Հայաստանից, քանի որ դատարանի որոշումով սնանկ է ճանաչվել՝ ՎՏԲ բանկից վերցրած վարկը մարել չկարողանալու պատճառով:
Մինչդեռ ԲՀԿ-ն ոնց լռում էր, այնպես էլ լռում է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/333129270154177
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել