«Ժողովուրդ» թերթը գրել է Տիգրան Սարգսյանի 4 տարվա վաղեմության հերոսական նախաձեռնության մասին, երբ Կառավարության որոշմամբ 1,236 միլլիոն դոլար է հատկացվել պետբյուջեից, որպեսզի Հայաստանի պատվիրակությունը մասնակցի «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին: Հոդվածի հետագա տրչամաբանությունը անուղղակիորեն հետևյալում է. աղետներից տուժած քաղաքացիների փոխհատուցման, ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական աշխատանքների, աղքատության ցուցանիշի նվազման, ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման եւ այլ կարեւորագույն ծրագրեր իրականացնելու համար ՀՀ պետբյուջեում գրեթե միշտ փող չկա, իսկ ահա զվարճանքների, դասախոսությունների, անհեթեթ ծրագրերի համար գումարներ գտնվում են:
Ըստ էության համաձայն եմ այս տրամաբանության հետ, ուղղակի ուզում եմ մի քիչ ավելի կառուցողական հարցադրում անել մի քանի տարվա վաղեմություն ունեցող այս պտմության առնչությամբ.
Լավ, 1 միլլիոն 236 հազար դոլար ծախսեցիք, որ էդ անտեր ցուցահանդեսին մասնակցեք, լավ արեցիք, բայց մասնակցությունն ինքնանպատակ չէր ու ոնց հասկանում եմ պետք է ինչ որ ներդրումներ գրավեր դեպի ՀՀ տնտեսություն, ինչ որ շահեկան գործարքներ կերտեր... հիմա սենց մի հարց. էդ 1 միլլիոն 236 հազար դոլարը ծախսելու հետևանքում, մենք ի՞նչ ենք շահել՝ դոլարային արժեքով արտահայտված: Ավլի ճիշտ ինչքա՞ն ենք շահել....

Տրամաբանությունս հուշում ա, որ 0 ամբողջ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել